Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Չեխական «Գրանդերա» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև ապրիլի 26-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ  գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցային լուսավորության  արդիականացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարանի կառուցմանը։

Նոր գործարանի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք,  իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում։

Լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամիսների ընթացքում։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի տարեկան 18 000 միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 400-ի։

Ներդրումային ծրագրի իրակակացման շրջանակում, ըստ անհրաժեշտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Գրանդերա» ընկերությանը աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության կողմից սահմանված օժանդակության գործիքակազմից։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում եք ներդրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և աջակցություն ցուցաբերել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում