Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչպե՞ս կազդի «Ազգ-բանակը» 2018-ի իշխանական դասավորության վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

– Պարոն Իսկանդարյան, ի՞նչ նշանակություն ունի ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից առաջ քաշված «ազգ-բանակ» ծրագիրը ռազմավարական առումով, ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կոնցեպտը և ի՞նչ ազդեցություն կունենա ռազմական գործի, նաև երկրի ներքաղաքական գործընթացների վրա:

– «Ազգ-բանակը» դեռ ծրագիր չէ, սա կարգախոս է, բանաձև: Այս բանաձևը երկու բան է նշանակում: Առաջին հանգամանքն այն է, որ 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո մեր բանակի վարկանիշը վնասներ կրեց, իսկ բանակը շատ յուրօրինակ ու առանձնահատուկ կերպար ուներ Հայաստանում: Ըստ էության, սա միակ պետական ինստիտուտն էր, որի հանդեպ պահպանվում էր հանրային վստահությունը: Նախագահական իշխանությունը, խորհրդարանը, Սահմանադրությունը, Հանրապետական կուսակցությունը, ընդդիմությունը՝ այս բոլորը շատ ցածր լեգիտիմություն ունեին, իսկ բանակն ուներ լեգիտիմություն: Անշուշտ, այդ լեգիտիմության վրա ևս հարձակումներ լինում էին, ընդ որում դա լինում էր պարբերաբար, միշտ լինում էին խոսակցություններ, որ բանակում մարդիկ են սպանվում, կոռուպցիա կա և այլն, և այլն, բայց չի կարելի ասել, թե դա շատ ուժեղ ազդեցություն էր ունենում բնակչության լայն զանգվածների գիտակցության վրա: Ամեն ինչ փոխվեց ապրիլյան իրադարձություններից հետո, և դրա հետևանքը եղավ, մասնավորապես, նախարարի հրաժարականը: Հիշում եմ արշավը, որը փաստացի կազմակերպվել էր նախարարի դեմ: Մարդիկ դժգոհ էին պատերազմի արդյունքներից, ռազմական գործողությունների ընթացքից, տարածվում էին տարբեր լուրեր, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան կռիվների օրերին և այդպես շարունակ: Եվ պարզ է, որ պետության ու մասնավորապես բանակի շահերը պահանջում են վերականգնել, բարձրացնել բանակի հեղինակությունը: Սա էլ հիմա փորձում են անել:

Կրկնում եմ՝ առայժմ սա ընդամենը կարգախոս է, բայց արդեն քայլեր են ձեռնարկվում, առաջարկվում են ինչ-որ ծրագրեր: Ես ներկա էի վերջերս կայացած «ազգ-բանակ» համաժողովին և լսում էի բոլոր այդ ծրագրերի մասին: Առաջարկվում են որոշ տարբերակներ, ըստ էության, բանակի ու հանրության հարաբերությունները բարելավելու համար:

Երկրորդ բաղադրիչը բանակի կատարելագործման անհրաժեշտությունն է, բայց ինչպես արդեն նշեցի՝ դեռ երկար ճանապարհ կա «ազգ-բանակը» լուրջ ծրագիր դարձնելու համար: Եվ այս իմաստով ինձ թվում է, որ «ազգ-բանակը» բանաձև է ոչ այնքան բուն բանակում փոփոխություններ անելու, որքան հասարակության վերաբերմունքը փոխելու մասին է: Սա ավելի շատ ազգի, քան թե բանակի մասին է:

– Ուրեմն այնքա՞ն էլ ճիշտ չեն համեմատությունները Իսրայելում կամ Շվեյցարիայում ներդրված «ազգ-բանակ» մոդելների հետ:

– Մեր հանրությունը հիմնականում միֆային պատկերացում ունի իսրայելական կամ շվեյցարական բանակների մասին: Հայաստանի հանրային դիսկուրսները գրեթե ոչ մի կապ չունեն իրական Իսրայելի և իրական Շվեյցարիայի հետ: Խոսակցությունները սահմանափակվում են այն պատկերացումներով, որ, ասենք, յուրաքանչյուր շվեյցարացի տանը զենք է պահում: Նախ, բոլորը չեն պահում, երկրորդը՝ դա լավ խաղալիք է, տղամարդիկ սիրում են այն պահել տանը, բայց հարցն այն է, որ Շվեյցարիան վերջին անգամ պատերազմել է 1848 թվականին, ընդ որում՝ այն ժամանակ կռվում էր ինքն իր դեմ: Բոլորովին այլ հարց է՝ լավն է շվեյցարական բանակը, թե վատ, բայց այն կռվող բանակ չէ: Ավելին, այլևս չկա որևէ մեկը, որի հետ այդ բանակը ստիպված կլինի պատերազմել: Հիշեցնեմ, որ Շվեյցարիայի հարևաններն են Ֆրանսիան, Գերմանիան, Լիխտեյնշտեյնը, Ավստրիան և Իտալիան: Ժամանակակից շվեյցարացին նույնիսկ ամենասարսափելի երազում չի կարող պատկերացնել, որ Շվեյցարիան պատերազմում է այս երկրներից որևէ մեկի հետ:

Իսրայելի բանակը իր տարածաշրջանի չափերի համար բավական ուժեղ է և այդ բանակը վերջին 60-70 տարիներին բազմաթիվ պատերազմներ է վարել, որոնցից մի քանիսում հաղթել է պարզապես փայլուն կերպով, բայց հարցն այն է, որ իսրայելական բանակի խնդիրները սկզբունքորեն տարբեր են մեր բանակի խնդիրներից: Բոլորովին այլ թեմա է՝ այստեղ մեղավորը բանակն է, թե քաղաքականությունը, բայց փաստն այն է, որ Իսրայելի համար շատ դժվար է պայքարել, ասենք, Թել Ավիվի կենտրոնում իրականացվող ահաբեկչական գործողությունների դեմ, Իսրայելը ոչ մի կերպ չի կարողանում լուծել այդ խնդիրը: Այսինքն՝ այնտեղ իրադրությունը շատ ավելի բարդ է, քան մեզ մոտ են պատկերացնում, բայց այստեղ կարևորը հետևյալն է, որ թե՛ Շվեյցարիայում, թե՛ Իսրայելում բանակի հանդեպ կա այն վերաբերմունքը, որին ըստ երևույթին ուզում են հասնել մեր պետական պաշտոնյաները: Կրկնում եմ՝ խոսքն այն մասին չէ, թե որքանով է պրոֆեսիոնալ բանակը, այլ այն մասին, որ նույն Իսրայելում առանձնահատուկ վերաբերմունք կա զինծառայողի նկատմամբ: Այնտեղ ցանկացած զինվորի անվճար տեղ կհասցնեն: Այս ինստիտուտին այնտեղ չափազանց կարևոր տեղ են հատկացնում: Սա չի նշանակում, թե այնտեղ, օրինակ, կոռուպցիա չկա կամ չկան այլ խնդիրներ, բայց չնայած այդ ամենին՝ բանակը ընկալվում է որպես հայրենիքի պաշտպան՝ այդ թվում պարտված պատերազմներից հետո: Մեզ մոտ եղավ ապրիլյան էսկալացիան, որը դարձավ ցուցանիշը Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած ուժերի հավասարակշռության, ու չնայած այդ հավասարակռշության մեջ Ադրբեջանի ունեցած մի շարք առավելություններին, որ Ադրբեջանը, օրինակ, տարածքով ավելի մեծ է, ավելի շատ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ ունի, էներգետիկ ռեսուրսներ ունի, նա գործի դրեց այնպիսի սպառազինություն, որը մենք չունեինք, օգտագործեց անակնկալի գործոնը․ հարձակման սկզբնական շրջանում բավական գրագետ ձևով էր իրականացվել օպերացիան, հարձակվում էին հատուկ ջոկատայինները, որոնց պատրաստելը շատ թանկ է արժենում, իսկ մերոնց կողմից կռվում էին զինակոչիկները, ու այս ողջ օպերացիան որևէ լուրջ արդյունք չունեցավ: Նրանք գրեթե ոչինչ չկարողացան գրավել, և այս ամենը խաղարկվել է Հայաստանի հանրության գիտակցության մեջ՝ որպես հայերի պարտություն: Նմանատիպ իրավիճակները Իսրայելում ընկալվում են հետևյալ կերպ, որ «մեր բանակն անում է իր գործը»: Այսպիսով, վերաբերմունքն է տարբեր: Սա ուղղելը լուրջ խնդիր է, որովհետև այն ամենը, ինչ կապ ունի պետության հետ Հայաստանում, շատ ցածր վարկանիշ ունի:

– Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այս նախաձեռնությունը ներքին քաղաքականության վրա: Հաշվի առնենք, որ Հայաստանը հիմա անցումային փուլում է, երկիրը կառավարման կիսանախագահական մոդելից անցնում է խորհրդարանական համակարգին, և դեռ հայտնի չի, թե ով է լինելու պետության ղեկավարը մեկ տարի անց: Սերժ Սարգսյանը որոշ հայտարարություններ է անում, կոնկրետ որևէ բան չի նշում, բայց ոչինչ էլ չի բացառում: Ի՞նչ դեր կարող է խաղալ «ազգ-բանակը» այս համատեքստում, սրա հետևանքով կարո՞ղ է ուժեղանալ ռազմական թևը իշխանության մեջ:

– Պաշտպանության նախարարությունը նոր ղեկավար ունի և այդ նոր նախարարը, բնականաբար, նոր քաղաքականություն է վարում: Ենթադրում եմ, որ դա ոչ միայն իր նախաձեռնությունն է, այլև դրա շուրջ քննարկում է եղել: Հասկանալի է ու միանգամայն բնական, որ սրանով նաև փորձ է արվում բարձրացնել այդ մարդու հեղինակությունը: Իհարկե, դա կարող է լինել, բայց այլ հարց է, որ դա շատ քիչ կապ ունի խնդրի հետ:

Իսկապես Հայաստանը անցումային փուլում է և իսկապես պարզ չէ, թե ով կլինի վարչապետը 2018 թվականից հետո: Համակարգը փոխվելու է, և դա կապված է այն դեմքերի հետ, որոնք կլինեն իշխանության մեջ, բայց ուղղակի ազդեցություն չի լինի: Իսկ եթե հին նախարարը մնար իր պաշտոնին կամ չլիներ անցումային շրջան, պահպանվեր նախագահական համակարգը, կարիք չէ՞ր լինելու կատարելագործել բանակը: Իհարկե, լինելու էր: Հետևաբար այս գործը երկու բաղադրիչ ունի, առաջինը բուն բանակի կատարելագործումն է, երկրորդը՝ հեղինակությունը բարձրացնելը, հանրության վերաբերմունքը փոխելը: Կատարելագործման առումով շատ բան է արվում, ընդ որում այդ աշխատանքները սկսվել էին դեռևս մինչ «ազգ-բանակ» կարգախոսը հրապարակելը: Նկատի ունեմ սահմանին կատարվող աշխատանքները, սպառազինումը, անձնակազմի հետ աշխատանքը, գիշերային տեսանելիության սարքերը առաջին գծին մատակարարելը, հակաօդային պաշտպանության ամրապնդումը և մի շարք այլ գործողություններ: Փետրվար ամսին մեր զինվորները ապշեցուցիչ գործողություն իրականացրեցին ադրբեջանցիների հարձակման ժամանակ: Ինչո՞ւ է այսօր համեմատաբար խաղաղ սահմանին, որովհետև փետրվարին մեր ուժերը փայլուն հակահարված են տվել ադրբեջանական կողմին: Ինչպիսի՞ «փիար» է արվել այս գործողությանը. գրեթե զրոյական: Դրա մասին գիտեն միայն մասնագետները: Ապրիլին ադրբեջանցիները հարձակում իրականացրեցին, դրա մասին խոսում էին բոլորը: Ինչ անհեթեթություն ասես, որ չասվեց ապրիլյան իրադարձությունների մասին, թե պաշտպանությունը ինքնակազմակերպվել է, պարզվում է՝ մենք կռվել ենք առանց սպաների, սպաներ չեն եղել, զինվորներն էին կռվում և հաղթեցին, մենք հաղթեցինք՝ ի հեճուկս ռազմական հրամանատարության: Նմանատիպ ցնորամտությունները շատ հեշտ տարածվում էին, բայց փետրվարի գործողության մասին ոչ ոք չի խոսում: Իսկ սա արդեն առանձին, հատուկ խնդիր է: Մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի բանակ ունենք, որովհետև հանրությունը, պետությունը մեծ փողեր է ծախսում բանակի վրա:

– «Ազգ-բանակը» ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և հայկական կողմի մոտեցումների վրա:

– Այսօր որևէ հնարավորություն չկա ԼՂ հակամարտության կարգավորման համար, պարզապես գոյություն չունի: Քաղաքական հեռանկարում հնարավորություն չկա: Պատմական հեռանկարի մասին չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ՝ 50 տարի հետո ինչ կլինի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ ստատուս-քվոն պահպանելու, սահմանային գոտում բնռության մակարդակն իջեցնելու համար, նրանք աշխատում են նվազագույնի հասցնել սրացումների և կրակոցների հնարավորությունը: Ուժեղ, լավ կազմակերպված ու լավ զինված բանակը, որին աջակցում է հանրությունը, իհարկե կազդի այդ գործընթացի վրա, որովհետև, կրկնում եմ, փետրվարյան իրադարձությունները շատ լուրջ ազդեցություն ունեցան առաջնագծի իրադրության վրա:

– «Ազգ-բանակ» ձևավորելու գաղափարին 2016-ի դեկտեմբերի 17-ի ելույթում մանրամասն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ասելով, որ «ազգ-բանակը» իրականում ստատուս-քվոն պահպանելու միևնույն ռազմավարությունն է, այսինքն՝ այն սկզբունքորեն մերժում է Ադրբեջանի հետ հաշտության գաղափարը և տանում է առճակատման, ոչ թե խաղաղության ճանապարհով: Ինչպե՞ս կմեկնաբանեք հարցը Տեր-Պետրոսյանի առաջարկած բանավեճի համատեքստում:

– Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դիսկուրսը հիմնականում կապված էր ներքին քաղաքականության և ընտրությունների, ոչ թե Ղարաբաղյան հակամարտության հետ: Այսինքն՝ երկրում կան մարդիկ, որոնք հոգնել են պատերազմից, չեն ուզում դրա մասին որևէ բան լսել, ուզում են ապրել հանգիստ, խաղաղ և չտալ այն տուրքը, որը տալիս է Հայաստանը երիտասարդ տղաների կյանքի, ֆինանսական ռեսուրսների, քաղաքական շատ զիջումների և այլ տեսքով: Այդպիսի մարդիկ կան, հիմա գիտենք նրանց թիվը՝ բնակչության մեկուկես տոկոսը, որը պատրաստ է դրա օգտին քվեարկել: Իսկ հիմնական տեսակետը հանրության մեջ այն է, որ մենք չունենք խաղաղության գործընկեր բանակցային գործընթացում, նա պարզապես գոյություն չունի: Մեծ հաշվով՝ քարոզարշավի վերջին շրջանում դրա մասին խոսեց նաև Տեր-Պետրոսյանը, որ Ադրբեջանի հետ պետք չի խոսել, մեր խնդիրը Ադրբեջանի հետ չէ, մենք պիտի միջազգային հանրությանը առաջարկ անենք: Ո՞վ դրան կհավատա: Տեսանք, թե քանի հոգի հավատաց դրան: Այսպիսով, սա դիսկուրս էր՝ կապված ընտրական գործընթացի հետ, ինչը ամենևին չի բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես հավատում է դրան, որովհետև նա խոսում է դրա մասին արդեն 20 տարի, և կարելի է ենթադրել, որ իր կարծիքով՝ կարելի է այդպես մոտենալ հակամարտության կարգավորմանը:

Ինչ վերաբերում է իրականությանը, ապա նույնիսկ Տեր-Պետրոսյանն է խոստովանում, որ անգամ բանակցություններ վարելու համար պետք է ունենալ ուժեղ պետություն: Դա էլ հիմա արվում է: Հայաստանին հիմա պետք է ուժեղ բանակ: Մեզ պետք է ուժեղ լինել, մենք այլ ելք չունենք:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում