Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ահաբեկչություն են կանխել Սախալինում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, գործողության ժամանակ ձերբակալվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երկու կողմնակից:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալները նախատեսել էին ահաբեկչություն իրականացնել Սախալինում՝ մարդաշատ վայրում: Ձերբակալվածներից մեկը ռուս է, երկրորդը՝ ծնուդնով Կենտրոնական Ասիայից է:
Նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ԴԱԻՇ-ի քարոզչական նյութեր և արգելված ծայրահեղական գրականություն: