Tuesday, 16 04 2024
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք

Ինչ նպատակ են հետապնդում տոնավաճառներում հարկայինի ռեյդերը

«Սուրմալուի», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները երեկ նորից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք անցած հինգշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել նույն վայրում և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, որպեսզի խնդրեն, որ հարկային մարմինները իրենց հանգիստ թողնեն, չտուգանեն և չպահանջեն ապրանքները փաստաթղթավորել:

«Մեր պահանջն այն է, որ մեզ հանգիստ թողնեն: Իրենց պահանջները, որ մենք ամեն ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնենք ու հաշվապահ վարձենք, չենք կարող անել: Մենք այդ գումարը չունենք, հազիվ կարողանում ենք մեր ընտանիքները պահել: Իրենց ուզածն այն է, որ ամեն ապրանքի համար փաստաթուղթ լինի: Հաճախորդը շուկայից դուրս է գալիս, ասում են՝ ո՞ւր են քո փաստաթղթերը»,- բողոքում էին տոնավաճառի աշխատակիցները և հավելում, որ իրենց ոչ ոք չի իրազեկել, որ հարկային մարմինները պետք է ստուգումներ իրականացնեին տոնավաճառներում:

Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առևտրականների բողոքը անտեղի էր, հարկային մարմինները ոչ ոքի չեն տուգանել: Եղել է պարզապես ստուգայց, որին մասնակցել է նաև իրենց միության ներկայացուցիչը: Իսկ ստուգայցը նպատակ է հետապնդել գնահատելու այն վիճակը, վեր հանելու այն խնդիրները, որոնք առկա են հիմա, որպեսզի կառավարությունը հասկանա, թե խնդրի կարգավորման համար որտեղից պետք է սկսի:

«Մենք հիմա երեք խնդրի առաջ ենք կանգնած, որը պետք է լուծենք, և այդ երեք խնդրի շահերը տարբեր ուղղություններով են: Առաջինը կոռուպցիան և ստվերն է, որը վերացնելու համար կառավարությունը վերջին ամիսներին ու շաբաթներին շատ լուրջ քայլերով առաջ է գնում: Այս հարցում շատ լուրջ դերակատարություն ունի փոքր ու միջին ձեռնարկությունների ապրանքների շրջանառության ծավալների ճիշտ գնահատումը: Ճիշտ է, հարվածի տակ ընկել են փոքր ու միկրոձեռնարկությունները կամ անհատները, որոնք առևտրով են զբաղվում, բայց մյուս կողմից՝ ապրանքների այդ ծավալը քանակական առումով է, և ստվերը գնում է դեպի խոշոր կազմակերպություններ: Կառավարությունում նախօրեին քննարկում եղավ և որոշվեց կատարել ռեյդեր՝ գնահատելու համար ՓՄՁ-ներում առկա ստվերը: Նպատակը չի եղել նրանց պատժելը, տուգանելը, այլ նպատակ կար հասկանալու, թե ինչու նրանք ՀԴՄ չեն տրամադրում, փաստաթղթեր չունեն, և արդյոք այդ փաստաթղթերի բացակայությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ խոշորները չեն տրամադրում, թե՞ իրենք չեն տրամադրում»,- ասաց Մակարյանը:

Խնդիրը, ըստ Մակարյանի, սոցիալական է, որի առաջ կանգնած են ՓՄՁ ներկայացուցիչները, և որն էլ ամեն անգամ նրանց փողոց է դուրս բերում: «Հենց որ նրանց հնարավորությունները սահմանափակվում են, ստուգումներ են լինում, և նրանց թվում է, որ իրենց գործունեությունը կխաթարվի, սոցիալական մասը սրվում է, և նրանք դուրս են գալիս փողոց: Բայց շատ հաճախ ՓՄՁ-ն անտեղի է փողոց դուրս գալիս և իր վրա կրում ամբողջ հարվածի ուժը՝ ակամայից պաշտպանելով և ստվերելով այն խոշոր կազմակերպություններին, որոնք փաստաթուղթ չեն տրամադրում: Իրենք այդ պայքարներում չեն երևում, բողոքի ակցիաների չեն գալիս և ակամայից առաջին պլան են մղում հենց փոքրերին»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ առևտրականների ներկա փուլում փողոց դուրս գալն անտեղի էր, քանի որ այդ քայլով նրանք պաշտպանում են ստվերն ու կոռուպցիան, որը թաքնված է խոշորների մոտ և նրանց բավարարված կեցվածքի տակ:

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով՝ ստուգայցի ժամանակ նպատակ կար պարզելու, թե ինչու են ՓՄՁ ներկայացուցիչները այդքան աշխատում, բայց դժգոհ, ինչու ՀԴՄ չեն տրամադրում, արդյոք պատճառն ա՞յն է, որ տեղի վճարները շատ բարձր են, քան ցույց է տրվում փաստաթղթերում: Հենց այս խնդիրների վեր հանումից, ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին:

«Պարզելով, որ խոշորը ավելի շատ գումար է վերցնում տարածքի համար, քան ցույց է տրվում փաստաթղթերով, կառավարությունը կսկսի արդեն ամբողջությամբ հարկել խոշորին և ստվերի մասը բերել հարկային դաշտ ու կսահմանի հստակ գումարներ տարածքների համար՝ դա չթողնելով խոշորի հայեցողությանը: Պետությունը պարզապես ուզում է պարզել, թե որտեղ է սպեկուլյացիան: Իրենց մտահոգությունները անտեղի են: Մենք պարզապես ինֆորմացիա ենք հավաքագրել, որ հասկանանք՝ որտեղ ինչ փոխենք, որ լավ լինի: Իրենք պարզապես վախեցել են և շտապելով փողոց են դուրս եկել»,- նկատեց Մակարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս փուլում կառավարության գործողությունները արդարացված են, քանի որ այսօր առևտրի ծավալի մեծ մասը բաժին է ընկնում տոնավաճառներին, և խնդիրը կարգավորելիս մշտապես պատճառաբանել, թե՝ ստվերի դեմ եք պայքարում, սկսեք խոշորներից և այլն, այնքան էլ ճիշտ չէ: «Հիմա պայքարը երկու կողմից է գնում: Ստվերը բացահայտելու համար նոր տեխնիկաներով վերազինում, որ մեքենաները սկանավորեն, խստացվել է ապրանքնրի կոդավորումը, որպեսզի ապրանքը ճիշտ կոդի տակ մաքսազերծվի: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ վերտիկալ մակարդակում հարկային մարմիններում կոռուպցիան վերացել է, հորիզոնական մակարդակում տեսուչներ, բաժնի պետեր դեռ գուցե լինեն, բայց վերտիկալ մակարդակում նվազագույնի է հասել: Այս ամենից զատ, ՊԵԿ-ը մտել է բարեփոխումների փուլ, և առաջիկայում հնարավոր է՝ մի քանի հարյուր աշխատող ազատվի՝ թեթևացնելով բեռը: Սա մի ճանապարհ է, երկրորդ մոտեցումն էլ ՓՄՁ-ների ճանապարհով գնալն է, որ հասկացվի, թե շղթայի մեջ որտեղ է խնդիրը: Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի ոչ կոռուպցիոն, ստվերից դուրս, մաքուր, ապա այս երկու ճանապարհները չպետք է խաչել, այլ զուգահեռ դնել և փորձել խնդիրները վեր հանելով առաջ գնալ»,- ասաց Մակարյանը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում