Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ընտրության արդյունքը վերանայվում է

Խորհրդարանի ընտրության քվեարկությունից անցնում է արդեն մոտ մեկ ամիս, սակայն հանրությանը դեռևս պարզ չեն այն անունները, որոնք դառնալու են պատգամավորական մանդատի տեր և ստանձնելու են թիվ մեկ քաղաքական օրգանում հանրության, այսպես ասած, ներկայացուցչի դերը: Համենայնդեպս, դեռևս պարզ չէ խորհրդարանի, այսպես ասած, ճնշող մեծամասնություն կազմող երկու ուժերի՝ ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունների կազմը:

Ավելին, Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ըստ էության խոստովանեց, որ պատգամավորական կազմը որոշվում է ինչ-որ մի մակարդակում, որը դաշինքի թեկնածուներից պահանջում է ըմբռնում: Ծառուկյանը լրագրողների հարցին ի պատասխան, որ անհանգստություն կա այդ թեկնածուների շարքում, հայտարարեց, թե նման բան չկա, և ոչ մեկն էլ տագնապած կամ խուճապի մեջ չէ: Այսինքն՝ դաշինքի առաջնորդը ըստ էության խոստովանեց, որ ըմբռնումով են մոտենում կազմի որոշման «անորոշությանը»:

Թե որտեղ և ինչ չափանիշներով է որոշվում դաշինքի խմբակցության կազմը, թե ովքեր են վերցնելու մանդատները՝ պարզ չէ, սակայն պետք է ենթադրել, որ Ծառուկյանն այդ հարցը ոչ թե քմահաճույքով է որոշում, այլ Սերժ Սարգսյանի հետ լուռ կամ պայմանավորված համաձայնությամբ՝ ելնելով քաղաքական իրողություններից:

Նույն տրամաբանությամբ էլ անորոշություն է ՀՀԿ խմբակցության կազմի առումով: Թեև պատճառահետևանքային կապը իրականում հակառակն է՝ հենց ՀՀԿ-ում դեռևս շարունակվող անորոշությունն է բերում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմի անորոշության, քանի որ դաշինքի կազմն ըստ էության պետք է ձևավորվի հենց ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյին համարժեք, այսինքն՝ միայն այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ում և ինչպիսի ընդդիմություն է լինելու «Ծառուկյան» դաշինքը:

Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում, բայց ոչ թե Սահմանադրական դատարանում, որտեղ խորհրդարան չանցած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում է ընտրությունը և հայտարարում այն կեղծված, այլ իշխանական կուլիսներում: Իսկ այն, որ արդյունքը կուլիսներում վերանայվում է՝ ըստ էության ակնառու է: Հակառակ պարագայում ներկայումս չէր կարող լինել անորոշություն, քանի որ խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները արձանագրվել են մի քվեարկության արդյունքի տեսքով, որը բխել է հանրությանը ներկայացված ցուցակներից, անուններից:

Հետևաբար ստացված քվեարկության պաշտոնական արդյունքը՝ անկախ այդ արդյունքի հանդեպ տարբեր գնահատականից և վերաբերմունքից, արտացոլում է հանրության գնահատականը այդ ցուցակներին: Մնացյալն արդեն, այսինքն՝ մանդատների բաշխումը, պետք է դառնար մեխանիկական պրոցես՝ քվեարկությունից բխող: Բայց այն դարձել է քաղաքական, այն էլ կուլիսային քաղաքական գործընթաց, ինչը այլ բան չէ, քան խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում