Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ավազի մեջ ջուր լցնել. ինչո՞ւ է Միացյալ Նահանգները կրճատում Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը

Foreign Policy հեղինակավոր պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ փաստաթուղթը, համաձայն որի Միացյալ Նահանգները զգալիորեն կրճատելու է զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ գումարները վերաուղղելով ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող ծրագրերին:

Ըստ բյուջեի նախագծի՝ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու է 77.3 տոկոսով: Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 միլիոն դոլարով: 100 տոկոսով կրճատվելու է նաեւ Ադրբեջանին եւ Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 41%-ով (47.512 միլիոն դոլարից մինչեւ 28 միլիոն դոլար):

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, Թրամփի այս որոշումն ինչո՞վ կպայմանավորեք: Հասկանալի է, որ խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում՝ այդուհանդերձ երկրներ կան, որ օգնության չափը չի տուժել՝ մասնավորապես Իսրայելը: Ինչո՞ւ մենք էլ չդասվեցինք այդպիսի երկրների շարքին:

-Մի քանի պատճառ կարելի է նշել եւ առաջինն այն է, որ ամերիկյան օգնությունը հետխորհրդային երկրներին գնալով կրճատվում է՝ դա ընդհանուր միտում է: Երկրորդ կարեւոր գործոնն այն է, որ Թրամփն ընդհանրապես կրճատել է պետքարտուղարությանը տրվող ֆինանսավորումը, եւ դա իր ընդհանուր ծախսերը կրճատելու քաղաքականության դրսեւորումներից է: Ըստ էության, միակ նախարարությունը, որտեղ ծախսերն ավելացել են՝ պաշտպանության նախարարությունն է՝ մյուս բոլոր տեղերի կրճատումների հաշվին:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա մեզ տրվող օգնությունը տրամադրվում է հիմնականում ժողովրդավարական բարեփոխումներին եւ ենթակառուցվածքներին: Բայց միեւնույն է, արդյունք չի տալիս՝ ժողովրդավարական բարեփոխումներ չեն լինում, իսկ ենթակառուցվածքները՝ ստացվում է այնպես, որ վերջում ծառայում են օլիգարխներին: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ հայկական լոբբին Հայաստանին տրամադրվելիք օգնությունը համարում է երկրորդական հարց՝ առաջինը համարելով Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այսինքն՝ այս խնդրով առանձնապես լուրջ չեն զբաղվում:

-Իսկ մեր վերաբերմունքն այդ օգնությանն արդյո՞ք բավարար է եղել: Մենք հիշում ենք մարտի մեկից հետո Քոչարյանի հայտարարությունը, որ փոխարինողներ կգտնենք:

-Ըստ էության, ժողովդրվարական բարեփոխումներին տրամադրվող բավականին մեծ գումարները լուրջ արդյունք չեն տվել: ԱՄՆ կառավարությունը սա համարում է ավազի մեջ լցված ջուր, որն անընդհատ կարող է լցվել, բայց նորից պետք լինի: Ոչինչ դեպի լավը չի փոխվում: Իհարկե, իմաստ չունի նորից գումարներ ծախսել:

-Իսկ Իսրայելն ինչո՞վ էր այդքան կարեւոր Միացյալ Նահանգների համար: Թեպետ Թրամփը նախընտրական շրջանում ասում էր, որ կրճատումները համընդհանուր են լինելու եւ գումարները ծախսվելու են երկրի ներքին անվտանգության խնդիրների համար:

-Այս օգնության հարցը մի քիչ շատ է շահարկվում ընտրությունների ժամանակ՝ ներքին հարցերով: Ամբողջ օգնությունը Միացյալ Նահանգների բյուջեի չնչին տոկոսն է կազմում, բայց այնուամենայնիվ սրա վրա կարելի է լուրջ դիվիդենտներ ձեռք բերել: Իսկ Իսրայելը Մերձավոր Արեւելքում համարվում է Միացյալ Նահանգների ամենակարեւոր դաշնակիցը, եւ Իսրայելին բնականաբար շատ ավելի լուրջ է վերաբերվում, քան Հայաստանին: Սրան գումարած՝ հրեական լոբբին, որը լրջորեն աշխատում է, որ ֆինանսավորումը ավելանա կամ գոնե չկրճատվի:

-Իսկ մեր լոբբին զբաղված է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, մինչդեռ օրակարգային է ղարաբաղյան հիմնահարցը: Իսկ Ղարաբաղին տրամադրվելիք օգնությունը հնարավոր է՝ ընդհանրապես վերանա: Արդյո՞ք ժամանակը չէ ավելի օրակարգային խնդիրների վրա կենտրոնանալ:

Լոբբիի աշխատանքի վրա ո՛չ մենք կարող ենք ազդել, ոչ էլ ՀՀ կառավարությունը: Իհարկե լոբբիի աշխատանքը պետք է լիներ Ղարաբաղի հարցը, տրամադրվելիք ֆինանսավորումը, բայց լոբբիի աշխատանքի վրա ազդում են նրանք, որոնք ֆինանսավորում են, իսկ դա հայկական Սփյուռքն է, որի համար Ցեղասպանությունը նույնականացման՝ իդենտիֆիկացիայի խնդիր է: Դրա համար են նրանք պատրաստ մեծ գումարներ տրամադրել:

Իհարկե ժամանակն է, բայց դա իրենց դժվար է բացատրել: Իրենց համար հայկական հարցը ոչ թե Հայաստանի հարց է, այլ պատմական Հայաստանի, հայության ապագայի հարց չկա: Սփյուռքի կազմակերպված կառույցների մոտ տարբեր ընկալումներ կան:

-Ամփոփելով՝ եթե կրճատվում է Հայաստանին տրամադրվելիք օգնությունը՝ մեզ վրա այն դա էական ազդեցություն կունենա՞, անհրաժեշտություն կլինի՞ փոխարինողներ փնտրել:

-Ես կարծում եմ, որ կրճատումը լուրջ չի ազդի: Մեծ գումարներ չէին: Շատ լավ առիթ է, այդ գումարները չկան՝ ժողովրդավարական բարեփոխումներն էլ կդադարեցնեն: Սա մի կողմից լուրջ չի ազդի, մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն այդ գումարի կարիքը շատ չեն զգում, որովհետեւ այնպիսի բնագավառների է վերաբերում, որտեղ իրենք փոփոխությունների կարիք չեն տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում