Սիրիայի հյուսիսում բախումներ են տեղի ունենում քուրդ աշխարհազորայինների և թուրքական բանակի միջև: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քրդական գործակալությունը:
Թուրքական բանակն ապրիլի 25-ին հրետանային հարձակման է ենթարկել քրդերի դիրքերը, որոնց Անկարան համարում է Քրդական աշխատավորական կուսակցության համակիրները: Դրանից հետո թուրքերը Ռաքո շրջանում ևս հարձարկվել են քրդերի դիրքերի վրա: Բախումների արդյունքների մասին տեղեկություններ չկան, մարտերը շարունակվում են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիան Սիրիայում և Իրաքում ավիահարված է հասցրել քրդերի դիրքերին: