Ռուսաստանցիների 45 տոկոսը այս կամ այն չափով կողմ է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնանկությանը: Ինչպես հաղորդում է RBC կայքը, նման տվյալներ է պարունակում «Լևադա» կենտրոնի ացնկացրած հարցումը:
Հարցման տվյալներով ռուսաստանցիների 18 տոկոսը «միանշանակ» կողմ, իսկ մնացած 27 տոկոսը «ավելի շուտ» կողմ է վարչապետի պաշտոնաթողությանը: Մեդվեդևին «լիովին» վստահում է ռուսաստանցիների 3 տոկոսը, այն դեպքում, երբ 2016 թ մայիսին այդ ցուցանիշը կազմում էր 14 տոկոս: Մեդվեդևին «ընդհանուր առմամբ չի վստահում» 33 տոկոսը: 19 տոկոսը «բացարձակապես չի վստահում» նրան:
Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցումների արդյունքները:
Մեդվեդևի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը փոխվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի հետաքննությունից հետո, ըստ որի վարչապետը ներգրավված է կոռուպցիոն սխեմաների մեջ: