Հյուսիսային Կորեան չի վախենա ամերիկյան ավիակիրներից, որոնք «շուտափույթ կուղարկվեն Կորեական թերակղզի»: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին ասվում է «Նոդոն սինմուն» հարավկորեական կուսակցական թերթում հրապարակված հոդվածում:
Թերթի փոխանցմամբ՝ Փխենյանում «բլեֆ են» համարում ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները, որն «ի վիճակի է հարվածել միայն միջուկային զենք չունեցող թույլ երկրներին»:
«Նոդոն սինմուն»-ը ԱՄՆ-ին և Հարավային Կորեային կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել գործողություններում՝ հաշվի առնելով պատասխան հարված հասցնելու Հյուսիսային Կորեաայի մտադրությունը: Թերթը նախազգուշացնում է, որ հանրապետության բանակը և ժողովուրդը կարող են «դիմել գործողությունների կրիտիկական տարբերակին»: