Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Ես երբևէ ինքս չեմ որոշել՝ որտեղ պետք է աշխատեմ. Գեղարքունիքի մարզպետը կշարունակի կադրային ջարդը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, մամուլը գրում է, որ մինչ պատգամավորության մանդատը վերցնելը՝ որոշել եք կադրային ջարդ անել, աշխատանքից հեռացրել եք Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Լևոն Պողոսյանին և Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Աշոտ Կարապետյանին: Ինչո՞վ եք բացատրում Ձեր այս քայլը և ինչո՞ւ ընտրություններից հետո:

– Մամուլի տեղեկատվությունն անլուրջ եմ համարում և չեմ ուզում անդրադառնալ դրան: Այո՛, ես աշխատանքից ազատել եմ Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին, քանի որ մինչ այդ նա ենթարկվել է կարգապահական տույժի: Դուք գիտեք՝ «Հետքում» տպագրվեց, որ նրանք թույլ են տվել խախտումներ, որի վերաբերյալ հիմա նյութեր են հավաքվել իրավապահ մարմինների կողմից: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, արդյունքում նա ազատվել է աշխատանքից:

Դուք հարցնում եք՝ ինչու ընտրություններից հետո, բայց մենք անընդհատ ընտրությունների մեջ ենք, սակայն կյանքը շարունակվում է, և մենք աշխատում ենք: Հանրապետության վարչապետի կողմից ընտրություններից հետո ուղարկվել են Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններն ամբողջությամբ, որը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նոր նախագահը, և այդ այդ հանձնարարականի ուսումնասիրությունից հետո համապատասխան աշխատակազմը ազատելու է  նրանց աշխատանքից, որովհետև հանձնարարականները չկատարելը և ուսումնասիրությունների արդյունքները մեզ նոր են ուղարկել, քննարկումներ  կլինեն: Ինչ վերաբերում է Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի  ազատմանը, դա չի համապատասխանում իրականությանը, բայց քննարկումների արդյունքում նա նույնպես հաստատ կազատվի աշխատանքից:

– Վերահսկիչ պալատը բացահայտե՞ց  առկա խնդիրները:

– Ոչ, բազմիցս մեզ մոտ եղել է քննարկում, ամեն տարի տրվել են խիստ հանձնարարականներ, բայց հանձնարարականների հարցում նորից թերացել են: Սևանի  սոցիալական ծառայության պետը երկու անգամ արժանացել է  կարգապահական տույժի՝ խիստ նկատողության,  Մարտունու սոցիալական ծառայության պետը՝ երեք անգամ: Եվ որքանով ես տեղեկացված եմ՝ նյութեր են նախապատրաստվում իրավապահ մարմինների կողմից:

Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ չորս մարզերի սոցիալական ծառայություններում, և այդ ուսումնասիրությունների արդյունքները ամփոփել և ուղարկել է բոլոր մարզերին, ոչ թե միայն Գեղարքունիքի մարզին: Հիմա պարզ է, չէ՞, ինչու համար  պետք է Գեղարքունիքի մարզպետը ընտրությունից հետո, ինչպես դուք եք հայտարարում՝ մանդատը ստանալուց առաջ նման քայլեր աներ: Բայց  ոչ մեկը ինձ մանդատ չի տվել, և ես շարունակում եմ իմ աշխատանքը:

– Ձեզ ավելի շատ տեսնում եք խորհրդարանո՞ւմ, թե՞ մարզպետի աշխատանքը շարունակելիս:

– Անկեղծանանք… ես երբևէ ինքս չեմ որոշել՝ որտեղ պետք է աշխատեմ, ես կուսակցության խորհրդի անդամ եմ և մարզային խորհրդի նախագահ արդեն շուրջ 14 տարի, և կուսակցության գործադիր մարմինը որտեղ որոշի, այնտեղ էլ ես կշարունակեմ իմ աշխատանքը: Իսկ մինչ այս պահը, այն, ինչ կայքերում և լրատվամիջոցներում տարածվում է, դրանք իրականության հետ աղերս չունեն: Ամենը որոշ մարդկանց մտքի հղացումն է: Այս պահի դրությամբ ընտրություններից հետո ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Եվ բազմիցս ասել եմ՝ շարունակում եմ իմ աշխատանքը՝ մինչև քննարկումը. ՀՀԿ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ, որ տեղում նպատակահարմար գտնի, այնտեղ էլ ես կշարունակեմ իմ աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում