Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել է 2016 թվականի ամենահանրահայտ և ամենից շատ սկավառակներ վաճառած երաժիշտը։ Այս մասին ասվում է Ֆոտոգրամմայի արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում։
2015 թվականին այդ վարկանիշը գլխավորել է երգչուհի Ադելը։ 2016-ի վարկանիշում նա իջել է 4-րդ հորիզոնական։
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Դևիդ Բոուին, ով մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին Նյու Յորքում, 69 տարեկանում։ Առաջատարների եռյակը եզրափակում է Coldplay երաժշտական խումբը։
Առաջատարների տասնյակում են ներառվել նաև Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd- ը և 2016-ի ապրիլին կյանքից հեռացած Փրինսը։