«Աստղային պատերազմներ» կինոդյուցազներգության երրորդ եռերգության եզրափակիչ մասի պրեմիերան նշանակվել է 2019 թվականի մայիսի 24-ին։ Այս մասին հայտնել է Lucasfilm ընկերությունը, որը մտնում է The Walt Disney Company կորպորացիայի մեջ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ֆիլմի 8-րդ մասը («Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայ») էկրան կբարձրանա այս տարվա դեկտեմբերի 15-ին։
Կինոդյուցազներգության 9-րդ ֆիլմի մասին դեռևս քիչ բան է հայտնի։ Ֆիլմի ռեժիսորը կդառնա Քոլին Տրեվորոուն։ Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։
Ֆիլմի անվանումը դեռևս գաղտնի է պահվում։ Ֆիլմում կհայտնվի արքայադուստր Լեա Օրգանան՝ կերպար, ում մարմնավորել է Քերի Ֆիշերը, ով մահացել է անցած տարվա դեկտեմբերին։ Ավելի վաղ հանգուցյալի հարազատները թույլատրել էին Disney ստուդիային օգտագործել Ֆիշերի մասնակցությամբ կադրեր՝ 9-րդ ֆիլմի ստեղծման համար։