Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ուելսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է գլխավորել զբոսաշրջության դեմ համաշխարհային պայքարը։ Այս մասին հայտնում է Business Insider պորտալը։
«…մենք ցանկանում ենք առևտրային գործարքներ կնքել ողջ աշխարհով մեկ բրիտանական ապրանքների և ծառայությունների արտահանման համար։ Մենք ուզում ենք մեզ հետ տանել աշխարհը զբոսաշրջության կանխման գործում»,-հայտարարել է Մեյը։
Դրանից հետո վարչապետը հիշատակել է ժամանակակից աշխարհում ստրկության խնդիրը և ազգային անվտանգության հարցը, ինչը բրիտանական ԶԼՄ-ներին առիթ է տվել ենթադրելու, որ Մեյը նկատի է ունեցել իրականում ահաբեկչությունը։
Վարչապետն անձամբ ուշադրություն չի դարձրել սխալին և անվրդով շարունակել է ելույթը։