Google որոնողական հսկան կփոխի իր ալգորիթմն այնպես, որպեսզի որոնման արդյունքներից բացառի կեղծ նորությունների և ծայրահեղական բնույթի կոնտենտի հղումները։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ընկերության բլոգին։
Ինչպես ասվում է ընկերության հայտարարությունում, ալգորիթմը կփոխվի՝ դիմակայելու խմբերին, որոնք կիրառում են որոնման օպտիմալացման անազնիվ հնարքներ իրենց կայքերը որոնման արդյունքների ցանկում առաջ բերելու համար։
Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում՝ դա արվել այն բանի համար, որպեսզի խուսափվի տհաճ միջադեպերից։ Օրինակ՝ անցած տարի ընկերությունը քննադատության տարափի տակ էր հայտնվել, երբ պարզվել էր, որ որոնողական համակարգը «հերքում է Հոլոքոստը»։