Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

ՌԴ-ում հայ համայնք կա, բայց չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ավանդաբար ապրիլի 24–ին ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում բոլոր այն երկրներում, որտեղ կան հայեր: Այս տարի էլ բացառություն չէր: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան մեծ ու փոքր բազմաթիվ միջոցառումներ: Անշուշտ, ամենամեծ ու լավ կազմակերպված միջոցառումները տեղի ունեցան Միացյալ Նահանգներում: Հատկապես Ցեղասպանությունից հետո ԱՄՆ տարբեր քաղաքներում տարերայնորեն ձևավորված հայ համայնքներն այսօր բավականին կուռ և լավ կազմակերպված կառույցներ են:

ԱՄՆ հայ համայնքը, որ իր մեծությամբ երկրորդն է, կարողանում է ոչ միայն կազմակերպել սեփական կյանքը, լուծել ներհամայնքային տարբեր խնդիրներ, այլև բարձրացնել քաղաքական հարցեր, երկրի իշխանություններին առաջադրել քաղաքական օրակարգ: Հայ համայնքի ազդեցիկ լինելու շնորհիվ է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պարտավորված են զգում ամեն տարի հանդես գալ ապրիլքսանչորսյան ուղերձներով: Նաև` հատկապես Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող հարցերում և որոշումներում հաշվի նստել հայկական լոբբիի կարծիքի հետ:

Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունեցող Ֆրանսիայում ապրիլքսանչորսյան միջոցառումները նույնպես բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված էին: Նաև` նախագահի թեկնածու Մակրոնը, որն առաջին փուլի առաջատարն է, մասնակցեց այդ միջոցառումներին: Ճիշտ է, քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են` առջևում երկրորդ փուլն է: Իսկ գրեթե 500000–անոց հայ համայնքի ձայնը կարող է որոշիչ լինել: Բայցևայնպես, չմոռանանք, որ Ֆրանսիայում մահմեդականներն էլ քիչ չեն: Ուստի հարկ է արժանին մատուցել հայ համայնքին: Խիստ կարևոր էր այն, որ հիշատակի միջոցառումներ եղան հենց Թուրքիայում: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում էին հավաքվել հարյուրավոր հայեր, քրդեր, նաև թուրքեր: Այս տարի բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված ակցիաներ եղան նաև մեր հարևան Վրաստանում, որտեղ, հաշվի առնելով թուրքական գործոնը, իշխանությունները գրեթե միշտ խուսափել էին Ցեղասպանության օրվա միջոցառումներն արտոնելուց կամ հնարավորինս խոչընդոտել էին դրանց զանգվածային լինելուն: Այս անգամ հայ համայնքը լավ էր աշխատել: Գուցե կային նաև քաղաքական նպաստավոր հանգամանքներ, բայցևայնպես միջոցառումները կարելի է համարել ստացված` հատկապես թուրքական համայնքի կողմից կազմակերպված սադրանքներին չտրվելու և ակցիաներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու առումով:

Իսկ հիմա գանք գլխավորին: Ամենամեծ հայ համայնքը Ռուսաստանում է: Պաշտոնական տվյալներով այստեղ ապրում է ավելի քան 1 մլն հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` այդ թիվը 2–2.5 մլն է: Ռուսաստանյան ամենամեծ և ազդեցիկ հայկական կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միությունն է, որը ղեկավարում է ոչ անհայտ Արա Աբրահամյանը: Ու երբ Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են որևէ խնդիր բարձրացնել, դիմում են հենց այս կառույցին: Բայց իր տարբերություն մյուս հայ համայնքների` ՌԴ հայ համայնքում ազգային գիտակցություն ասածը գրեթե բացակայում է: Հայ համայնքը իր կազմակերպչական կազմով գրեթե միշտ եղել է ՌԴ իշխանությունների խոսնակը, արել ամեն ինչ` հաճոյանալու այդ երկրի իշխանություններին` թեկուզ ոտնահարելով ազգային, պետական շահերն ու խնդիրները: Համայնքի ղեկավարությունն իրեն զգացել է ավելի շատ ռուս, քան հայ: Երբ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ գրավեց չեզոք դիրք (թեպետ հարցական է` չեզո՞ք, թե ադրբեջանամետ), ու դա ի հեճուկս ՀԱՊԿ–ի ու Ռազմավարական դաշնակցության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ՌԴ հայ համայնքում որևէ մեկը որևէ ձայն հանե՞ց: Հայ համայնքի ամենամեծ և ազդեցիկ կառույցը, որի ղեկավարը սիրում է պարծենալ ՌԴ նախագահի հետ անձնական ջերմ կապերով, որևէ պահանջատիրական քայլ ձեռնարկե՞ց:

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ միջոցառում: Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր հոգի: Ու դա այն դեպքում, երբ ՌԴ–ում ապրում է առնվազն 1 մլն հայ: Իսկ ո՞ւր էին մնացածը: ՌԴ մասշտաբներով խղճուկ կազմակերպված այդ գործողությանը ներկա էր դեսպանը, միջին կալիբրի մի քանի դեմքեր, ու վերջ: Իսկ ո՞ւր էր Հայերի միությունը, ո՞ւր էր նրա ղեկավարը, ով ի պաշտոնե նույնիսկ աշխարհի հայերին է միավորում:

Մի քանի օր առաջ Արա Աբրահամյանի ծննդյան առիթով Մոսկվայում հավաքվել էր ՌԴ բոմոնդը` քաղաքական ու ոչ միայն: Ստացվում է, եթե Արա Աբրահամյանը ցանկանում է, կարողանում է լավ կազմակերպել: Ապրիլի 24–ի միջոցառում նման մասշատբներով կազմակերպելու անհրաժեշտություն չկա՞ր: Գուցե դրանով անհարմար վիճակի՞ մեջ դնեին ՌԴ իշխանություններին: Իսկ հետո իրենց տերերին ի՞նչ պատասխան տային: Իսկ տերերը այդ օրը հիշելու որևէ ցանկություն չունեին: Վկան` ռուսական երկու պետական հեռուստաալիքներով` «Первый канал»–ով և «Россия»–ով որևէ անդրադարձ Հայոց ցեղասպանությանը չեղավ: Ավելին, ապրիլի 24–ին «Первый канал»–ը հիշեց Հոլոքոստը, երկար ու բարակ ռեպորտաժ նվիրեց հրեաների ցեղասպանությանը, բայց Եղեռնի մասին` ոչ մի խոսք:

Ի դեպ, Մոսկվայում կազմակերպված այդ ակցիայի ժամանակ ՌԴ–ում ՀՀ դեսպանը մի քանի անգամ մինչև գետին խոնարհվելով իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ Պետդումային, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Բայց մոռացավ պահանջել Ցեղասպանության պետական ճանաչում` Պետդումայի կողմից ճանաչումը ամենևին էլ պետական ճանաչում չէ: Գուցե այստեղ հոգեբանական խնդիր կա: Ի վերջո, ՌԴ հայ համայնքը, ի տարբերություն մյուսների, ցեղասպանության հետևանքով չէ, որ ձևավորվել է: Դրա ստեղծումը եղել է բոլորովին այլ հանգամանքներով ու պատճառներով: Բայց դա ամենևին էլ չպետք է խանգարի, որ համայնքն ունենա ազգային գիտակցություն, որ նրա համար գլխավորը լինեն հայկականության խնդիրները, որ իր գործողություններով հնարավորինս մեծ նպաստ բերի հայկական հարցերի լուծմանը, ի վերջո, թեկուզ իր քանակական կշռով (այն թվով չորրորդ մեծ օտարազգի համայնքն է Ռուսաստանում) կարողանա ձևավորել քաղաքական օրակարգ: Ոչինչ չի խանգարում ունենալ արժանապատիվ կեցվածք, լինել ոչ թե կամակատար, այլ ինչ–որ առումով պահանջատեր: Հայ համայնքի գործարար, մշակութային, հասարակական դերն ու կշիռն այդ երկրում այդ հնարավորությունը լիուլի տալիս են:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում