Ամերիկյան Mahan ականակիր նավը ստիպված է եղել փոխել ուղղությունը՝ խուսափելու համար իրանական մոտորանավակի հետ բախումից։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան ականակիր նավը հանդիպել է Իսլամական հեղափոխության պահակազորի մոտորանավակի հետ։ Բախումից խուսափելու համար ականակիրը փոխել է ուղղությունը, վտանգի ազդանշան տվել և արձակել ազդանշանային հրթիռները։ Անձնակազմը մարտական դիրքեր է զբաղեցրել։
ԱՄՆ-ը նախկինում բազմիցս մեղադրել է իրանցի նավաստիներին Պարսից ծոցում վտանգավոր մանևրումների մեջ։