ԱՄՆ-ն ուղղակի կերպով Թուրքիային մտահոգություն է հայտնել Սիրիայի և Իրաքի տարածքներում հարվածներ հասցնելու կապակցությաբ, լրագրողներին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք շատ մտահոգված ենք, մենք խորը մտահոգված ենք այն բանով, որ այսօր Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ոչ ԱՄՆ-ի, ոչ ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիայի հետ առանց պատշաճ համաձայնեցման: Այդ մտահոգությունը մենք ուղղակիորեն հայտնել ենք Թուրքիայի կառավարությանը»,- հայտնել է Թոները լրագրողներին:
«Այդ հարվածները թույլատրված չեն եղել կոալիցիայի կողմից և հանգեցրել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր գործընկերների` ներառյալ քրդական Փեշմերգա աշխարհազորի մասնակիցների ողբերգական զոհվելուն»,- ավելացրել է նա:
Երեքշաբթի, առանց ԱՄՆ-ի կամ Վաշինգտոնի ղեկավարած կոալիցիայի հետ համաձայնեցման, Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում: