Մարին Լե Պենի հայրը` Ժան-Մարին քննադատել է դստեր նախընտրական քարոզարշավը և կոչ է արել օրինակ վերցնել Դոնալդ Թրամփից: Ինչպես հայտնում է The Telegraph-ը` «Ազգային ճակատ»-ի առաջնորդին խորհուրդ են տվել լինել ավելի ագրեսիվ:
Քաղաքական գործչի խոսքերով` Մարին Լե Պենի քարոզարշավը չափազանց հանգիստ է:
«Եթե ես լինեի նրա փոխարեն, իմ քարոզարշավը ավելի շատ նման կլիներ Թրամփի քարոզարշավին. ավելի բաց, ավելի ագրեսիվ նրանց հասցեին, ովքեր պատասխանատվություն են կրում մեր երկրի անկման համար` լինեն նրանք աջեր, թե ձախեր»,- նշել է նա: