Դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը իր հիմնադրամի կայքում հրապարակել է բանաստեղծություն, որտեղ Ֆրանսիային առաջարկել է «անկողնում միանալ» ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային:
Ստեղծագործության անունն է «Ինձ դուր է գալիս՝ ինչպես ես ինձ դիմադրում» (I Like How You Resist Me): Ֆոտոմոդելը Վաշինգտոնին անվանել է «վատ սիրեկան», ով «լրտեսում է Մեծ Բրիտանիային, լսելով զանգերը և կարդալով էլեկտրոնային նամակները»:
«Ամենը, ինչ անում է ԱՄՆ-ը, սովորաբար անում են քմահաճ սիրեկանները կամ հետապնդողները»,- գրել է նա: