Thursday, 18 04 2024
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել

Վրաստանում կայացել են Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ու Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 23-ին «Հիշում եմ և պահ անջում» խորագրով միջոցառումներ տեղի ունեցան Վիրահայոց թեմում:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, թեմի կրթական բաժնի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ֆլեշ-մոբ անցկացրեցին` ներկայացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Ծիծեռնակաբերդի խորհրդանշական պատկերը:

Միջոցառումների շարքը շարունակվեց «Հայարտուն» կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ Իվ Տերնոնի «Հայեր. մեկ ցեղասպանության պատմություն» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, որի ժամանակ գրքի մասին խոսեց թարգմանիչ Ալեքսանդր Քալանթարովը: Միջոցառումն ավարտվեց Էնդրյու Գոլբերգի «Հայերի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:
Այնուհետև, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ կողմից կազմակերպված «Հուշ-երեկո», որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ, մի շարք երկրների դեսպաններ, տարբեր եկեղեցիների առաջնորդներ, դիվանագետներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, վրաց հասարակական շրջանակների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդարության պահանջի վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ Վրաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն իր ելույթում նշեց, որ պարտավորվածություն է զգում հայ ժողովրդի այս ողբերգական օրը նրա կողքին լինելու և վշտակիցը դառնալու համար:

Հիշատակի միջոցառման ընթացքում հնչեցին նաև երաժշտական և ասմունքի կատարումներ։

Ապրիլի 24-ին Վրաստանում հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցիում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին մատուցեց պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, համայնքային գործիչներ, մտավորականներ:

Պատարագին հետևեց եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման հատուկ արարողություն:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում