Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

ՀՔԾ-ն օբյեկտիվությունից հեռու է համարում հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը: Այս մասին նշված է ՀՀ ՀՔԾ՝ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցի վերաբերյալ արձագա նքում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, արձագանքի մեջ նաև նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այն գիտակցումով, որ պաշտպանի գործունեության, նրա արտահայտած կարծիքների, հրապարակումների նպատակը երկրում օրինականության, իրավունքի գերակայության, անաչառ գնահատականներով հասարակական տարբեր խավերի համերաշխության, փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտի հաստատումն է, քանի որ միայն այս պարագայում է հնարավոր երաշխիքներ ապահովել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է» դրույթի կյանքի կոչման համար:

Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկու յցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):

Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր  իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Պաշտպանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:

Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա:

Առավել անընդունելի է, երբ մի շարք դեպքերում Զեկույցում անտեսվել են, նույնիսկ ՊՊԾ գնդի զավթումից ժամեր անց զանգվածային լրատվության միջոցներով զինյալների հրապարակած՝ դեպքի վայրում հավաքվելու, բռնություններ կատարելու վերաբերյալ նրանց կոչերը, տեսագրություններն ու հայտարարությունները: Արդյունքում՝ Զեկույցում տեղ են գտել վաղաժամ եզրահանգումներ առաջին օրերի հավաքների խաղաղ նպատակների ու բնույթի, հետևաբար՝ իրավապահ մարմինների կտրուկ արձագանքի ոչ իրավաչափ լինելու մասին:

Զերծ մնալով մինչև նախաքննության ավարտը գնահատականներ տալուց և նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները քննության այս փուլում հրապարակելուց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների գործունեությանը վերաբերող՝ Զեկույցում տեղ գտած մի քանի դիտարկումներին:

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով նկարագրված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ նրանց ազգականների հանդիպումները, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին, եզրահանգել է, որ «մեծ է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք … կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ…»:

Հարկ է նկատել, որ սահմանափակումներ կիրառելու քննիչի որոշումները թելադրված են եղել քրեական գործերի առանձնահատկություններով և, առաջին հերթին, միտված են եղել հնարավոր բռնության նոր դեպքերը կանխարգելելուն: Ընդ որում, այդ որոշումների գերակշիռ մասը կողմերը բողոքարկել են հսկողություն իրականացնող դատախազին, ապա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ: Գրեթե բոլոր ատյաններում քննիչի որոշումները ճանաչվել են հիմնավոր և օրինական: Այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները ոչ միայն կասկածի տակ են դնում վարույթն իրականացնող մ արմնի որոշումների հիմնավորվածությունը, ստվեր գցում արդարադատություն իրականացնող միակ մարմնի՝ դատարանի ակտերի վրա, այլև անհիմն, զգայական լինելու պատճառով բացասաբար են ազդում հենց Զեկույցի  հանրային ընկալման վրա:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս «օրենսդրական նախաձեռնությամբ»` առաջարկելով քննություն իրականացնող մարմնին ընդհանրապես զրկել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցությունը սահմանափակելու լիազորությունից: Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե «Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հանգեցնում է չարաշահումների…»:

Նախ, ամբողջ զեկույցում այս առումով ենթադրաբար չարաշահում թույլ տալու գոնե մեկ դեպք նշված չէ, երկրորդ՝ այս առաջարկությունը դուրս է գալիս ոչ միայն արտահերթ հրապարակային զեկույցի առարկայի շրջանակներից, այլ իրավական համարժեքության, օրենսդրության սկզբունքների և արդյունավետ քննության ապահովման տրամաբանությունից:

Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության ժամկետներին՝ քննությունն ավարտված չլինելը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է «անընդունելի», «…քանի որ դա ազդում է քննություն իրականացնող մարմինների նկատմամբ վստահության վրա, ինչպես նաև չի նպաստում հնարավոր խախտումներն ապագայում կանխարգելելուն»:

Առավել արտառոցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, պատշաճ տեղեկատվություն չունենալով քրեական գործերով իրականացվող նախաքննության ամբողջական ծավալների, մի քանի հարյուրի հասնող վկաների, ավելի քան 245 տուժողների, 78 մեղադրյալների հարցաքննությունների, նրանց առնչվող բազմատեսակ քննչական և այլ դատավարական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, զննությունների մասին, ըստ էության, խոսում է քննության ժամկետների ձգձգման մասին:

Այս առումով պատկերն ավելի խոսուն կլինի, եթե նկատի ունենանք, որ վերը նշված քրեական գործերին զուգահեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության 26 քննիչների վարույթում քննվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ այլ քրեական գործեր. միայն 2016 թվականի ընթացքում ծառայության փոքրաթիվ քննիչների վարույթում քննվել են 757 քրեական գործեր:

Սրանով հանդերձ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում