Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Եվրամիության և Անկարայի երկկողմ հարաբերությունները ամենացածր մակարդակն են գրանցել վերջին ժամանակներում՝ տեղեկացնում է Reuters-ը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Անկարան դատապարտում է ԵԽԽՎ-ի «անարդար որոշումը» Թուրքիայում իրավիճակի մոնիթորինգի վերականգնման վերաբերյալ: Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան, ի պատասխան, ԵՄ-ի հանդեպ համապատասխան միջոցներ կձեռնարկի: