Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպե՞ս կազդեն թվերը. Հայաստանն ավելացրել է իր ռազմական բյուջեն, Ադրբեջանը՝ կրճատել

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հետաքրքիր տվյալներ է հրապարակել 2016 թվականի ընթացքում աշխարհում կատարված ռազմական ծախսերի մասին: Ի թիվս այլ երկրների՝ նշվում է նաև Հայաստանում և Ադրբեջանում սպառազինությանը հատկացված ծախսերի մասին: Ըստ այդմ, Հայաստանը 2016-ին, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ գումար է հատկացրել ռազմական ծախսերի համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը՝ 36 տոկոսով կրճատել է իր ռազմական բյուջեն:

Եվ այսպես, եթե Հայաստանի ռազմական բյուջեն 2015-ին կազմում էր մոտ 417 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2016-ին ռազմական բյուջեն կազմել է մոտ 431 միլիոն ԱՄՆ դոլար: Նավթ արդյունահանող Ադրբեջանի Հանրապետությունը, SIPRI-ի տվյալներով, 2016-ին ռազմական ծախսերին հատկացրել է մոտ 1․ 379 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 36 տոկոսով պակաս է 2015-ի ծախսերից:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց հրապարակված տվյալները՝ նկատելով, որ ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է ոչ թե 36, այլ 39.7 տոկոսով: Իսկ 2014-ի համեմատ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը գրեթե երկու անգամ կրճատվել են: Բայց ստոկհոլմյան ինստիտուտի տվյալները կարող են լիովին չարտացոլել իրական պատկերը, քանի որ Ադրբեջանը զենք-զինամթերքի ձեռքբերումը վաղուց դուրս է բերել ռազմական բյուջեից և հաշվարկը կատարում է ընդհանուր բյուջեում, ինչի շնորհիվ Ադրբեջանը թաքցնում է իր ռազմական ծախսերի մոտ 40 տոկոսը:

«Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման վրա ազդում է նավթի գների անկումը, և դա դրսևորվում է արդեն սկսված 2014 թվականից: Բայց կա նաև երկրորդ գործոնը, որը քաղաքական է: Խոսքը Ադրբեջանի կողմից իրենց քարոզչական թեզերի փոփոխման մասին է՝ կապված Արցախյան հակամարտության հետ: Եթե նախկինում նրանք պնդում էին, որ իրենց ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին և դա ներկայացնում էին որպես գործոն, թե իբր Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, և փորձում էին դա որպես սպառնալիք ներկայացնել բանակցությունների ընթացքում, ապա նախորդ տարվա Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրենց նշած մի շարք քաղաքական գործոններ այլևս չեն աշխատում: Եթե գործոնը այլևս չի աշխատում, ապա նաև հաշվի առնելով իրենց տնտեսության ողբալի վիճակը՝ Ադրբեջանի իշխանություններն անիմաստ են համարում ուժերի գերլարումով ուռճացնել իրենց բյուջեն»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմական ծախսերի ավելացմանը վերջին մեկ տարվա ընթացքում, ապա դա միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները և պաշտպանությունն ամրապնդելու, առաջացած մի շարք առաջնահերթ խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ ներառյալ առաջնագծի պաշտպանական ամրություններն ուժեղացնելու և ՀՀ զինված ուժերը նոր տեխնիկայով համալրելու հարցերը:

«ՀՀ ռազմական բյուջեն ինքնանպատակ թիվ չէ, այլ մի գումար է, որն անհրաժեշտ է նվազագույն խնդիրները լուծելու համար: Կապված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ՝ այդ թիվը կարող է հետագայում ավելանալ կամ նվազել և պիտի համապատասխանի մեր ԶՈւ-ի առջև դրված խնդիրներին: ՀՀ ռազմական բյուջեում քարոզչական որևէ բան չկա»:

Խոսելով ավելի գլոբալ իմաստով՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը այս տարիների ընթացքում այնքան զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա են գնել, այնքան են հարստացրել իրենց սպառազինությունը, որ կարելի է ասել՝ ռազմական ծախսերի մասին քննարկումները շատ բան չեն տալիս:

«Քաղաքական գործընթացները հիմա քիչ են կախված զուտ ռազմական բյուջեից: Երկու կողմերն արդեն ավելի քան շատ ունեն հակադարձելու հնարավորություններ և հիմա ռազմական բյուջեն ավելի շատ լուծում է զորքի կազմակերպվածության, մոբիլության և այլ խնդիրներ, բայց ոչ ստրատեգիական նշանակության սպառազինություն ձեռք բերելու խնդիրներ: Բացի այդ, արդեն տեսանք վերևում, որ անհամաձայնություն կա երկու հայտնի թվերի միջև, և վստահ եմ, որ բոլոր դեպքերում Ադրբեջանը լիովին չի ներկայացնում իր ռազմական բյուջեն, և տեղեկությունները շատ մոտավոր են, ուստի չէի շտապի հենվել այդ թվերի վրա և սպասել քաղաքական որոշակի փոփոխությունների: Հասկանալի է, որ այդ քաղաքականությունը թելադրվում է այլ գործոններով, և ֆինանսական կողմը միշտ չէ, որ առաջնային դեր է խաղում»,- ավելացրեց քաղաքագետը:

 

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում