Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը միակ ընդդիմադիր ուժը չէ. Զուրաբյանն իր կարծիքը կարող է մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ փոխել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Պարոն Շարմազանով, այսօր ՍԴ-ն քննեց ԿոնգրեսՀԺԿ դաշինքի դիմումըԴաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էր: Բացի այդ, ներկայացվեց խախտումների վերաբերյալ 1500 տեսանյութ: 1500 տեսանյութը արդյո՞ք չի խոսում այն մասին, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց շատ հեռու ենք:

Ընտրությունների վերաբերյալ լավագույն և օբյեկտիվ գնահատականը տրվել են միջազգային դիտորդական առաքելությունների, ԱՄՆ-ի դեսպանատան, ԵՄ ներկայացուցիչների և բոլոր այն քաղաքական ուժերի կողմից: Եթե բոլորի գնահատականները ընդհանուր ի մի բերեմ, ապա այս ընտրությունները լուրջ քայլ առաջ էին Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, այս ընտրությունների արդյունքները վիճարկման ենթակա չեն, այս ընտրություններում ԸՕ ներդրված նոր մեխանիզմները հնարավորություն տվեցին ազատ կամարտահայտության, ԸՕ-ում առկա սկզբունքները հնարավորություն տվեցին պաշտպանել ընտրողների գաղտնիության սկզբունքը: Եվ բնականաբար որևէ մեկը չի հերքել, որ այս ընտրական գործընթացում եղել են նաև թերություններ, թերություններ կան ամենուր, և մենք որպես իշխանություն, պատասխանատու ենք, որ ապագայում ընտրությունից ընտրություն ընտրություների որակը լավանա: Ինչ վերաբերում է հարգելի Զուրաբյանի գնահատականներին, ապա պետք է ասեմ, որ դա իր գնահատականն է, այստեղ ես ոչնչով օգնել չեմ կարող, Սահմանադրական դատարանն է քննում այդ հարցը և այն հարցերը, որոնք քննվում են դատական ատյաններում, ես դրանք չեմ մեկնաբանում: Մենք քաղաքական գնահատականը տվել ենք ընտրություններից մեկ օր անց ՀՀ նախագահի հայտարարությամբ, որը ընթերցել եմ ես ԳՄ նիստից անմիջապես հետո: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ նախագահի և ՀՀԿ-ի, միջազգային դիտորդական առաքելության գնահատակնները ընտրությունների դրական լինելու և ընտրություններում առկա թերությունների վերացման վերաբերյալ համընկնում են: Իսկ թե պարոն Զուրաբյանը ինչ է կարծում, խնդիրը գտնվում է ՍԴ-ում, հասցեատերը այլևս ես չեմ, ՍԴ-ն օբյեկտիվ քննությունից հետո իր վճիռը կներկայացնի:

-1500 տեսանյութ ամեն դեպքում մտահոգիչ չէ՞: Այս թիվը Ձեզ չի մտահոգո՞ւմ:

-Երբ տեսանյութերի վերաբերյալ կտրվեն հստակ փորձագիտական գնահատականներ և կպարզվի, որ այդ տեսանյութերը իրականության հետ կապ ունեն, այն ժամանակ կխոսենք:

-Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ տեղի է ունեցել կազմակերպված զանգվածային կեղծարարություն, ազատ կամքի մերժում, քվեարկության գաղտնիության խախտում:

-Ես չեմ պատրաստվում Լևոն Զուրաբյանի հետ բանավեճի մեջ մտնել, որովհետև Լևոն Զուրաբյանը իր կարծիքը կարող է մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ փոխել: Լևոն Զուրաբյանն այն հարգելի գործիչն էր, որը պնդում էր, որ այս ԸՕ-ով գործնականում անհնար է որևէ կեղծիք: Եվ այդ իմաստով, եթե ինքը չի անցել, ո՞վ է մեղավոր: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր պրոբլեմների պատճառը պետք է փնտրենք նախևառաջ մեր մեջ: Այդ ինչպե՞ս եղավ, որ «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքը, ՀՎԿ-ն և այլ ընդդիմադիր ուժեր չեն բողոքարկում, իրե՞նք են միայն բողոքարկում: Եվ ես չեմ կարծում, որ ՀՀ-ում միակ ընդդիմադիր ուժը Կանգրես-ՀԺԿ դաշինքն է: Եվ այս հարցին լավագույնս պատասխանել են մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, ովքեր նշել են, որ չեն դիմում ՍԴ, քանի որ չունեն որևէ փաստ: Եվ եթե ինքը նյութ և փաստ ունի, որ դիմել է ՍԴ, քավ լիցի, գործը իրավական տիրույթում է և ես այստեղ որևէ մեկնաբանության և օժանդակության հարց չեմ տեսնում:

-Ընտրությունների օրը փոխել ինչո՞ւ չստացվեց, ինչո՞ւ իշխանությունը չգնաց այդ քայլին, թեև նշում էիք, որ որևէ խնդիր ընտրության օրը փոխելու հետ կապված չկա: Ինչո՞ւ ստորագրություն չհավաքվեց:

-Չփոխվեց, քանի որ պատգամավորների՝ անհրաժեշտ քանակի ստորագրություն չհավաքվեց, և մենք ունենք օրենքի պահանջ, որ պետք է անհրաժեշտ քանակի ստորագրություններ լինեն, որ դիմեն ՍԴ: Երկրորդ՝ քաղաքական ուժերի մեջ համաձայնություն չկայացավ, որովհետև մենք ասել էինք՝ եթե բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն և կպնդեն, որ ընտրությունների օրը պետք է փոխվի, մենք պատրաստ ենք քննարկել: Ինչպես դուք տեսաք, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունն ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ անարձագանք մնաց նախևառաջ ընդդիմադիր շատ ուժերի կողմից: Հիմա այստե՞ղ էլ է ՀՀԿ-ն մեղավոր:

-Դուք կարծում եք՝ 1 միլիոն 588 հոգի մասնակցե՞լ է ընտրություններին:

-Ես մեր ընդդիմադիր գործընկերներին հորդորում եմ ոչ թե տեսական գնահատականներ հնչեցնել, այլ հետևել իրենց արած գնահատականներին. ա/ առաջին հերթին 4+4+4 համաձայնագրից հետո իրենք առաջինը հայտարարեցին, որ այս ԸՕ-ով անհնար է գործնականում որևէ ընտրախախտում: Բ/ իրենց պահանջով մենք գնացել ենք փոխզիջման և ցուցակները հրապարկվել են: Գ/ դիտորդների և վստահված անձանց, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությունը ընտրական գործընթացին եղել է հրապարակային: Հիմա խնդիր ո՞րն է: Ես բանավիճելու խնդիր չունեմ, որովհետև իմ դաշտում չէ այս խնդիրը, իրավական տիրույթում է, թող իրավական տիրույթը որոշի, բայց ես՝ որպես քաղաքական գործիչ, կարող եմ պնդել, որ իրենց իսկ ասածը հակասում է իրենց իսկ ամիսներ առաջ արված բազում հայտարարությունների հետ․ ԱԺ-ում են հայտարարություններ արել, 4+4+4-ի ժամանակ են հայտարարություններ արել: Հիմա ի՞նչ խնդիր կա, Կոնգրես-ՀԺԿ-ն ընդդիմադիր են, «Ելք»-ը, «Ծառուկյան» դաշինքը, ՀՎԿ-ն, կոմունիստները, «Ազատ դեմոկրատներ»-ը՝ բոլորը դարձան իշխանակա՞ն: Եվ եթե փաստեր կան, թող ներկայացնեն: Հիմա մենք հասել ենք դատական ատյան, և եթե ինչ-որ բան ասեմ, պետք է ասեն՝ իշխող հանրապետականը ճնշում է գործադրում, ուղղորդում է, դրա համար ես զերծ եմ մնում, և տալիս եմ զուտ քաղաքական գնահատական: Եվ կարող եմ ասել, որ իմ կողմից հարգված պարոն Զուրաբյանի գնահատականները անռվազն խիստ հակասում են իր իսկ արած բազում պնդումներին: Նա բառացի ասել է, որ սա եղել է ընդդիմության աննախադեպ ձեռքբերումը՝ սկսած ընտրացուցակների հրապարակումից մինչև վստահության մեխանիզմների ներդրում:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հարգելի Լևոն Զուրաբյանը և իր ներկայացրած քաղաքական ուժը չէ, որ պետք է խոսեն հարյուրհազարավոր քաղաքացիների անունից: Ինչպես ասում են՝ ամեն մեկը թող իր վերմակի չափով խոսք ասի: Եվ յուաքանչյուրը պետք է իր քաղաքական կշռին համապատասխան գնահատականներ հնչեցի: Այլևս մենք խորհրդարանում ունենք նոր ընդդիմադիր ուժեր: Ժողովրդի ընդդիմադիր հատվածը, նրանք, ովքեր ձայն են տվել Հանրապետականին, ազատ մրցակցության մեջ ձայնը տվել են «Ծառուկյան» դաշինքին և «Ելք»-ին, և ես գտնում եմ, որ եթե եղել է որևէ թերություն, որևէ վատ աշխատանք, նրանք պետք է ոչ թե «Ելք»-ին, ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին և մյուս ուժերին մեղադրեն, այլ պարզապես պետք է նորմալ քաղաքական ռևիզիայի ենթարկեն իրենց գնահատականները և պրոբլեմները տեսնեն իրենց մեջ, ինչպես դա անում է յուրաքանչյուր երկրում նորմալ ընտրություններում ձախողված կուսակցությունը: Նորմալ երկրներում, եթե կուսակցությունը չի իրականացնում իր վրա դրված պարտականությունը, այդ կուսակցությունը կամ հրաժարական է տալիս, կամ առնվազն ռևիզիայի է ենթարկել իր քարոզչության մեխերը, թե որտեղ է սխալվել:

-Ծառուկյանը երեկ համալիրում ըստ էության հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի և կլինի ընդդիմաիդր: Դուք «Ծառուկյան» դաշինքին ընդդիմադիր համարո՞ւմ եք:

-Ես նրանց երբեք արմատական ընդդիմություն չեմ ընկալել, քանի որ ընտրարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքում եղել են գործիչներ, իրենք էլ ընդդիմադիր չեն ընկալել և անթաքույց նաև ձեր լրատվամիջոցի հետ զրույցում են ասել: Բացի այդ, ընկալում եմ, թե ոչ, արդեն կարևոր չէ: Իշխանությունը և ընդդիմությունը ձևավորվում են ընտրությունների արդյունքում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության իրավունք ձեռք բերած ՀՀԿ-ն ապագա կառավարության և իշխանության ձևավորման հարցը «Ծառուկյան» դաշինքի հետ չի բանակցում, այլ բանակցում է բացառապես ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ, բնականաբար, «Ծառուկյան» դաշինքը կլինի ոչ իշխանության կազմում, այսինքն՝ ընդդիմություն: Մեր նոր Սահմանադրությամբ և նոր ԱԺ կանոնակարգ օրենքով այլևս չկա այլընտրանք եզրույթ, նրանք ովքեր իշխանության մեջ չեն, դառնում են ընդդիմություն՝ անկախ Շարմազանովի կամ այլ մեկի ընկալումներից:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում