Ենթադրաբար Ալ-Քաիդայի հետ կապված խմբավորումը ատանձնել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդվում է իսլամիստներին սոցցանցում հետևող SITE Intelligence Group կայքում:
Ծայրահեղական խմբավորման անունը չի նշվում, սակայն նշվում է, որ այն սպառնում է իրականացնել նոր հարձակումներ:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 15 մարդ, զոհվել է նաև ահաբեկիչ մահապարտ Աքբարժոն Ջալիլովը: