Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց իր հարցադրումները:
Լևոն Զուրաբյանը դատարանին առաջարկեց դադարեցնել այս պրակտիկան, երբ փաստերը և պնդումները ներկայացնում են որպես հարց: «Եթե պնդում ունեք, ասեք ձեր բացատրության ժամանակ։ Անդադար փորձ է արվում պատասխանող կողմից ներկայացնել առանձին դրվագներ, պնդումներ՝ որպես հարցեր»,- ասաց Զուրաբյանը:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն նշեց, որ այդ մասին ինքն արդեն հայտարարել է, որ պնդումները ներկայացվեն բացատրություններում:
Մանրամասները՝ տեսանյութում: