Wednesday, 24 04 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

Տարոն Մարգարյանի ներիշխանական ռիսկերը

Երևանի գործող քաղաքապետ և քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճից հրաժարվելուն՝ արտահայտել է բավականին օրիգինալ միտք: Տարոն Մարգարյանն ասել է, որ եթե բանավեճի իմաստը ծրագրեր և մոտեցումներ ներկայացնելն է, ապա ինքը դրա կարիքը չունի, քանի որ քաղաքացիների հետ հանդիպումներում ու շփումներում անում է դա, իսկ եթե իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուի, այլ մասնագիտական կառավարման կարիք ունի:

Ինչպես հայտնի է, բանավեճի առաջարկն արել էր «Ելք» դաշինքը, սակայն Տարոն Մարգարյանը մերժել է այն, ու ահա բացատրում է, թե ինչու: Հարց է առաջանում, թե ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն արդյո՞ք համարում է, որ քաղաքական բանավեճը կարող է ունենալ մեկ այլ՝ երրորդ իմաստ, թե՞ իմաստները երկուսն են՝ կա՛մ ծրագրերի մատուցում, կա՛մ շոու: Եվ երկու դեպքում էլ Մարգարյանը չունի բանավեճի կարիք:

Ստացվում է, որ Տարոն Մարգարյանը ընդհանրապես անիմաստ է համարում բանավեճ երևույթը քաղաքականության մեջ, քաղաքական և ընտրական պայքարում: Մի բան, որն ընդունված և նույնիսկ առանցքային գործոն է քաղաքակիրթ աշխարհի բոլոր առաջատար պետություններում, որոնք ունեն քաղաքական և ընտրական կայացած համակարգեր, և որոնք նաև դրա շնորհիվ հասել են քաղաքական մրցակցության արդյունավետության ոչ իդեալական, բայց բավականին բարձր մակարդակի: Համենայնդեպս, անհամեմատ ավելի բարձր, քան Հայաստանում ՀՀԿ կառավարման և դրա արձանագրած արդյունքների մակարդակը, այդ թվում՝ Երևանում:

Մյուս կողմից՝ արդյունքների այդ մակարդակը Տարոն Մարգարյանից ավելի լավ է տալիս հարցի պատասխանը, թե ինչու է նա խուսափում բանավեճից՝ լինի շոու, թե մասնագիտական մոտեցումների, մենեջերական պատկերացումների մատուցում:

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր գործունեության յոթ տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը չի արձանագրել արդյունք, որը ստեղծեր քաղաքական բանավեճի որևէ հիմք: Տարոն Մարգարյանն ինքն էլ հստակ պատկերացնում է, որ իր գործունեության արդյունքը չի կարող լինել բանավեճի առարկա՝ անարդյունավետությունն անվիճելի է, անվիճարկելի: Այդպիսի պաշարով բանավեճի ներկայանալու դեպքում Երևանի գործող քաղաքապետին վերարտադրության համար չի օգնի անգամ թե վարչական, թե ֆինանսական ռեսուրսը գործարկող հսկա մեքենան: Սակայն բանավեճից հրաժարվելու պատճառն անշուշտ այդ հանգամանքը չէ միայն:

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունը ՀՀԿ-ի համար, մասնավորապես՝ ՀՀԿ թեկնածուի համար, այսպես ասած, երկու զուգահեռի ընտրություն է՝ մեկը ֆորմալ մրցակիցների հետ պայքարում, մյուսը հեռակա՝ իշխանության ներսում ընթացող վերադասավորումների կոնտեքստում: Այստեղ Տարոն Մարգարյանը որոշակի, հարաբերական դրական դիրքերում է, և վարչապետ Կարեն Կարապետյանից հետո ըստ էության նրան է վերագրվում ամենաբարձր վարկանիշը՝ 60 տոկոսից ավելի: Եթե ընտրական գործընթացի հրապարակային մասով այդ ամենը թվում է ֆորմալություն՝ սոցիոլոգիական հարցումների նկատմամբ հանրային գերակշռող անվստահության պայմաններում, ապա իշխանության ներսում այդ ամենն, իհարկե, դիրքային պայքարի կարևոր ատրիբուտներ են, քանի որ կարևոր է ամեն մանրուք:

Եվ այդ առումով Երևանի քաղաքապետի ընտրությանը բանավեճը Տարոն Մարգարյանին կլինի թերևս ավելի մեծ հարված հենց իշխանության ներսում դիրքերի, դիրքային պայքարի, վերադասավորումների գործընթացում սեփական տեղի ու դերի տեսանկյունից: Բանավեճը Մարգարյանը տանուլ կտա բոլոր առումներով, բայց դա ճակատագրական կլինի ավելի շուտ ներիշխանական, քան ֆորմալ ընտրական տեսանկյունից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում