Մենք բազում արված աշխատանքներ կարող ենք ներկայացնել։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Մենք եկել ենք ձեր վստահության քվեն խնդրելու, որ շարունակենք Երեւանի զարգացման ծրագիրը։ Այն ծրագիրը, որը իրատեսական է, որը խոստումներ չեն, այլ կատարած աշխատանքի շարունակությունն է»,- ասել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ ՀՀԿ-ի ծրագիրն ամբողջությամբ տարիների ընթացքում բնկաիչների կողմից բարձրացրած խնդիրներն են։ «Մենք երկար ժամանակ չենք խնդրում, կարճ ժամանակ ենք խնդրում։ Մենք ունենք խնդիրներ՝ տրանսպորտի, բնակֆոնդի պահպանման եւ այլ։ Դրանք գերակա խնդիրներ են, եւ միասին պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասել է Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: