Ֆրանսիայի Կալե քաղաքում ընդհարում է տեղի ունեցել անօրինական միգրանտների միջև, հայտնում է Reuters-ը: Նախնական տվյալներով` հակամարտությունը տեղի է ունեցել Էրիթրեայից և Եթովպիայից եկածների միջև:
Միջադեպի հետևանքով տուժել է նվազագույնը 10 մարդ: Փախստականներին ցրելու համար ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ:
Նշվում է, որ ընդհարումը տեղի է ունեցել փախստականների «Ջունգլի» ճամբարից ոչ հեռու: