Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանում տրվել է Դավթաշենն Աջափնյակին կապող ճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը

Երևանում տրվեց Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի` միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:

Հիմնարկեքի արարողության շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համատեղ ձեռնարկություն  «Բլեք Սի Գրուփ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ ղեկավարներ Ղուկաս Գրիգորյանն ու Ամիրան Մամուչաձեն ստորագրեցին նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվեց կառուցվելիք ճանապարհի հիմքում:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ կառուցվում է Երևանի հյուսիսն ու հարավը միմյանց կապող ճանապարհ: «Այն ընդհանուր առմամբ 23 կիլոմետր է լինելու: Մենք  4 մասի ենք բաժանել ճանապարհի կառուցումը: Առաջին մասը դեկտեմբերին հանձնել ենք շահագործման: Այսօր մենք կարող ենք ասել, որ Շենգավիթ վարչական շրջանով մուտքը Երևան նորմալ վիճակում է գտնվում, և շուրջ 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհն արդյունավետ շահագործվում է: Իսկ հիմա մենք տվեցինք Դավթաշեն և Աջափնյակ համայնքները միմյանց կապող ճանապարհի շինարարության մեկնարկը: 1.5 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք ճանապարհի շինարարությունը և շահագործման կհանձնենք` շուրջ 5.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը»,- ասաց Մարգարյանը:

Նա հավելեց, որ հետագայում  Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանները միմյանց կապող հատվածը` շուրջ 9 կիլոմետր ճանապարհի շինարարության կառուցման մրցույթը կհայտարարեն: «Հիմա մենք մրցույթի փաթեթն ենք պատրաստում, մեկ ամսվա ընթացքում միջազգային մրցույթ կհայտարարվի, և կսկսենք այդ ճանապարհի կառուցումը: Դրանով մենք կունենանք 23 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը Երևանի 4 վարչական շրջանները կապող ճանապարհ է լինելու: Մենք սրանով կենտրոնական փողոցների բեռնաթափման խնդիր ենք լուծում: Ճանապարհը կառուցվում է մ իջազգային չափորոշիչների համապատասխան: Թե´ լուսավորությունը, թե´ եվրոպական ստանդարտներով կառուցվող ճանապարհը նորություն է մեր քաղաքի համար: Մենք նշաձող ենք դրել և այն պետք է պահենք: Վերջին տարիներին Երևանում ճանապարհաշինությունը զարգանում է, և դրա շնորհիվ մենք կարողանում ենք որոշակիորեն թեթևացնել երթևեկությունը: Բայց Երևանում մենք դեռ անելիքներ ունենք: Շինարարների և ճարտարապետների հետ  մտածում ենք Երևանում նոր ճանապարհների կառուցման մասին: Հաջորդ տարիներին ականատես կլինեք նոր ճանապարհների կառուցման աշխատանքներին»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը:

Ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդակցության ուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային լուսատուներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում