«Կյանքիս մեծ մասն աշխատել եմ Շենգավիթի տարածքում… 1984թ.-ին Մոսկվայից Հայաստան եմ վերադարձել մի նպատակով՝ հանուն Երևանի երեխաների: Այսօր ես ուրախ եմ, որ մենք այս կարգախոսն ունենք՝ «Հանուն Երևանի»: Հանուն Երևանի ապագայի, հանուն զարգացող այս հրաշք քաղաքի, ես՝ ինքս, որպես «ռազմիկ», պատրաստ եմ ներգրավվել այս թիմում: Այս թիմը գիտի՝ ինչ անել»,- այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ ավագանու թեկնածու, բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը և կոչ արեց վստահության քվեն տալ ՀՀԿ-ին՝ խոստանալով, որ այսուհետ Երևանն ավելի բարեկարգ ու գեղեցիկ կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: