Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

«Վինար»՝ վարչապետի նոր տառապանքը

Կառավարության վերջին նիստից հետո բավականին ուշագրավ, ինչ որ առումով սենսացիոն հայտարարություններ է արել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Անդրադառնալով 2015թ.-ին «Վինար» ընկերության կողմից խաղող գնած և մինչև օրս գյուղացուն չվճարած գումարների հարցին, նախարարը հայտարարել է՝ «օրենքներ կան և օրենքը պետք է գործի, եթե օրենքը չի գործում, չի նշանակում, որ նախարարը պետք է փողը գտնի, բերի տա»: Կառավարության անդամը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանում օրենք չի գործում: Ընդ որում, դա, ինչպես ասում են, պահի տակ «բերանից չի թռցրել», որովհետև նույն ընթացքում նա մի քանի, ոչ պակաս հետաքրքիր ակնարկներ ևս արել է: Նախ. նրա խոսքից պարզ է դարձել, որ այս կառավարությունը մինչ օրս այդպես էլ «մի կարգին չի անդրադարձել» Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին «քցելու» գործընթացին. «Քննարկում պետք է անենք վարչապետի և իրավապահ մարմինների հետ, որ հասկանանք՝ ինչ լուծում ենք տալիս»: Այդուհանդերձ նա ակնարկել է, որ առաջիկա քննարկումից շատ բան սպասել պետք չէ։ «Ընկերության վրա ազդելու լծակ կա, գյուղացու գումարը տալու լծակ չկա»,- ասել է նա, դրանով իսկ հասկացնելով, որ գործող վարչապետն ու իր թիմը ի վիճակի չեն այս հարցը լուծելու:

Այն, ինչ արվել է քաղցրաշենցիների հետ, ինչ որ մեկի հերթական ճարպիկ գործարքը չէ․ 70 մլն դրամը լուրջ թիվ է: Նախարարն էլ շատ բաց տեքստով հայտարարել է այդ մասին. «Այդ գործարքում ամեն ինչն անօրինական է: «Վինարը» լիցենզիա չունի, առանց լիցենզիայի է մթերում իրականացրել, սպիրտ չունի, դրա համար էլ տվել ենք իրավապահ մարմիններին: Սպիրտը գտան, բայց այն կոնյակի չէր, խաղողի չէր բոլոր դեպքերում»: Հարց է առաջանում, ինչպե՞ս կհամարձակվեր լիցենզիա չունեցող ինչ որ ընկերություն մթերում իրականացնել, եթե չլիներ ամենաքիչը հանրապետության վարչապետի համաձայնությունը: «Սա բիզնես միջավայր է, որտեղ մեկը մյուսին խաբել է՝ ի սկզբանե նախատեսված»,-ասել է Իգնատի Առաքելյանը:

Փաստորեն նա էլ իր դիտարկումների արդյունքում եկել է եզրահանգման, որ ընկերությունն ու թիկունքում կանգնած կառավարականները ի սկզբանե են ծրագրել խաբել խաղողագործներին ու հիմա «ոչինչ չունեն դիմացը տալու»: Մինչդեռ գործող կառավարությունը իր ավելի քան վեց ամսվա գործունեության ընթացքում չի կարողանում հստակեցնել այդ ուղղությամբ անելիքն ու տրամաբանական ինչ որ բան առաջարկել պետության օժանդակությամբ «քցվածներին»: Տեղի ունեցած կողոպուտում կառավարության անդամը, որ ակամայից դարձել է «ուրիշի կերածի պատասխանատուն», ստիպված մատնացույց է անում «իրավական պատասխանատուին», նրանց, ում թիկունքում թաքնվում են կողոպտիչները. «Դրա համար կա կառավարություն և ամեն մեկն իր ուղղության խնդիրներն է լուծում: Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է գյուղատնտեսության ռազմավարություն մշակելու համար: Դրա համար գյուղացին թող դիմի դատախազություն, այնտեղ ցույցեր անի»: Պարզ ակնարկում է, որ վարչապետը, առավել ևս նախարարը, նման տրամաչափի խնդիր լուծող չեն:

Ցավոք, հարցը միայն այս կողուպուտը չէ: Հանրապետությունում ավելի քան 50 ընկերություն մասնագիտացել են կոնյակի, գինու արտադրության մեջ, և սրանց բացարձակ մեծամասնությունը զբաղված է դրսից սպիրտ բերելով ու կեղծ կոնյակ արտադրելով: Դրսից մեծ քանակներով կոնյակ բերելով և հայկականի անվան տակ արտահանելով: Նախարարը այդ ամենին լավագույնս տեղյակ է դեռ ԵԿԳ-ից ու թերևս հենց դա նկատի ունի, ասելով, որ հանրապետությունում օրենքը չի գործում: Վերջերս էլ արված դիտարկմանը, որ համաձայն մասնագետների պնդումների, Հայաստանում արտադրված կոնյակի 60-70%-ը կեղծ ու անորակ է, նախարարը չժխտեց՝ կատակի տալով. «կստուգենք, տեղյակ կպահենք»: Իսկ թե ովքեր են կոնյակ արտադրողները, գաղտնիք չէ. ներկա ու նախկին պատգամավորներ, կառավարության անդամներ, օլիգարխներ:

Պատահական մարդ չկա: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հերթական կառավարությունը լուծում չգտնելով գյուղացիների համար՝ շարունակում է նախորդների գիծը՝ լուծումներ փնտրելով գործարանատեր կոնյակագործների համար, որպեսզի վերջիններիս ցածր տոկոսադրույքներով վարկեր տրվեն խաղող մթերելու պահին գյուղացուն վճարելու համար: Սրանց մեծ մասը այս տարիներին մասնագիտացել են հենց այդ գործում. ցածր տոկոսադրույքներով վարկեր վերցնելով, դրանց մի չնչին մասով դրսից ցածրորակ սպիրտ (ոչ կոնյակի) ներկրելով, դրանով կոնյակ արտադրելով ու արտահանելով, իսկ մնացած գումարները բոլորովին այլ նպատակներով շրջանառության մեջ դնելով: Եվ այդ ամենը արվել է անթափանց՝ ներկայացնելով որպես բիզնես գաղտնիք: Դրանով իսկ դրսում վերջնականապես արժեզրկելով հայկական կոնյակի բարի համբավը: Հիմա ոլորտում նույն գիծն է տարվում թափանցիկ գործելակերպի կողմնակից վարչապետի կողմից, որ խոսում է ամեն ինչի մասին, բացի նման վտանգավոր, բայց տնտեսության համար ցավոտ հարցերից:

«Ժողովրդի դարդ ու ցավը ես գիտեմ, բայց մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր քաղաքացին տուն փող բերի, իր երեխուն նորմալ կրթի, սառնարանը դատարկ չլինի…»: Պարզ, հասկանալի լեզվով մարդկանց սրտից է խոսում երկրի վարչապետը: Եվ որպեսզի մեր քաղաքացին նորմալ փող բերի տուն, ամբողջ մարտ ամսին պարոն Կարապետյանը հանրապետության մարզերով մեկ, գյուղ առ գյուղ ընկած համոզում էր մարդկանց՝ ի դեմս իրեն ընտրել ՀՀԿ-ին, վստահել իրեն ու իրենց, որովհետև ինքը ժողովրդի դարդ ու ցավը լավ գիտի: Եվ ինչպես տեսնում ենք, գիտի ու առաջնահերթ տառապում է քաղցրաշենցիների համար, որ տուն փող տանեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում