Այսօր՝ ապրիլի 25-ին դատարանը կրկին մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի»- ին աջակցելու մեջ մեղադրվող և արդեն մի քանի ամիս կալանքի տակ գտնվող Կարող Եղնուկյանին ազատ արձակելու միջնորդությունը:
«Ներկայացված միջնորդության հիմնավորումն այն է, որ Եղնուկյանին մեղսագրվող արարքները չեն կարող որակվել որպես հանցագործություն: Բացի դրանից՝ ներկայացվել է նաև հիմնավորում, որ ԱԺ մի շարք պատգամավորներ և հասարակական գործիչներ դիմել են, որպեսզի խափանման միջոցը փոփոխվի կամ վերացվի»,-այս մասին դատական նիստի ընթացքում ասաց Եղնուկյանի գործով մեղադրող դատախազը և հավելեց, որ պատգամավորները և հասարակական գործիչները միջնորդություն չեն կարող ներկայացնել:
«Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն բացառապես քրեական դատավարության մասնակիցները, այլ ոչ թե պատգամավորները կամ հասարակական գործիչները: Նրանց կողմից ներկայացված դիմումները քննության առարկա են դարձել, և դրանց գրավոր պատասխաններ են տրվել… Վարույթ իրականացնող մարմնի կողմից պաշտպանական կողմին տեղեկացվել է, որ, ըստ էության, խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու համար որևէ փաստարկ չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: