Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ազգ-բանակը» կստացվի՞, թե՞ պարզապես փողերը կգողանան, ու դրանով ամեն ինչ կավարտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

– Պարոն Ֆելգենհաուեր, «ազգ-բանակ» մոդելի կիրառման ի՞նչ ժամանակակից օրինակներ կան, այս ճանապարհով շարժվելը, Ձեր կարծիքով, ճի՞շտ որոշում է Հայաստանի համար:

– Չգիտեմ՝ կոնկրետ ինչ է առաջարկում անել Հայաստանը, բայց ենթադրում եմ, որ դա լինելու է Նորվեգիայի «ժողովրդական պաշտպանության» պես մի բան: Դա համընդհանուր զորակոչի համակարգ է, երբ երկրի ռեսուրսները պատրաստում են պատերազմի համար: Դրա համանման տարբերակը կա նաև Իսրայելում, Շվեյցարիայում: Սա նաև անվանում են «մոբիլիզացիոն համակարգ»:

Այո, միգուցե սա որոշ իմաստ ունի Հայաստանի համար՝ իր ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում: Որքանով կհաջողվի այն իրագործել՝ բոլորովին այլ հարց է: Օրինակ՝ Սաակաշվիլին և իր նախարարները ևս ժամանակին խոսում էին նմանատիպ մի բանի՝ ժողովրդական համընդհանուր պաշտպանության մասին, երբ Վրաստանը պատրաստվում էր հակամարտության, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ: Այն վատ տեսք չուներ թղթի վրա, բայց իրականում ոչ մի լավ բան դրանից դուրս չեկավ: Հայեցակարգը գուցե ունի ինչ-որ իմաստ, այդ թվում և Հայաստանի համար, բայց ավելի հեշտ է հայտարարել դրա մասին, քան իրագործել:

– Իսկ ի՞նչ ռեսուրսներ և նախադրյալներ են պետք այն կյանքի կոչելու համար, եթե հաշվի առնենք նշված երկրների փորձը:

– Նախ՝ այն ունի շատ լավ մոտիվացիա, որ բնակչությունը պետք է ամբողջությամբ աջակցի այդ ծրագրին, որովհետև այն ենթադրում է, որ մարդիկ իսկապես պիտի պատրաստվեն պատերազմի: Պետք է լավ կազմակերպել ամեն ինչ, պատրաստել մարդկանց: Վրաստանում, օրինակ, ստեղծեցին «Ազգային գվարդիա»: Նրանք շատ լավ հանդերձավորում ունեին, երբեմն հավաքներ էին անցկացնում, բայց երբ 2008-ը սկսվեց, դրանից որևէ օգուտ չեղավ: Նրանք միայն ոտքերի տակ էին ընկնում: Այս աշխարհազորայինները պետք է լավ պատրաստված լինեն: Գլխավորը՝ նրանց հրամանատարները գոնե ինչ-որ որակավորում պիտի ունենան, պատրաստված լինեն: Վրացիների գլխավոր խնդիրն այն էր, որ այդ «Ազգային գվարդիայի» բրիգադի հրամանատարները ընդհանրապես չէին կարողանում կառավարել իրենց մարդկանց, և ընդհանրապես զինվորական հրամանատարությունը չէր կարողանում կառավարել զորքը:

Այսպիսով, կան ժողովրդական պաշտպանության թե՛ հաջող և թե՛ անհաջող օրինակներ: Շվեյցարական, իսրայելական համակարգերն, օրինակ, շատ լավն են: Շվեյցարացիները մեծ հաճույքով կարող էին ցույց տալ, թե ինչը ինչպես են անում իրենց մոտ:

Այո, սա ունի ռազմական իմաստ Հայաստանի համար, որը երկու կողմից շրջափակված է թշնամական պետություններով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, և հակառակորդը գերազանցում է նրան զինվորների թվաքանակով և ինչ-որ տեղ նաև՝ սպառազինությամբ, բայց ձեր «փեշմերգան» պետք է մարտունակ լինի: Կարևոր են մոտիվացիան, մշտական պարապմունքները, և կարևոր է, որ լինեն լավ հրամանատարներ, ստորաբաժանումները նախապես պատրաստված լինեն, մարդիկ ճանաչեն իրար: Պետք է աշխատել: Պարզապես կոնցեպտի մասին հայտարարելը քիչ է: Վրաստանում հայտարարեցին կոնցեպտի մասին, բայց օգուտ չեղավ: Հարկավոր է կազմակերպչական աշխատանք, հարկավոր է նայել, թե դա ինչպես է արվել այլ երկրներում: Չգիտեմ՝ որքանով դա կստացվի ձեզ մոտ: Կստացվի՞, թե՞ պարզապես փողերը կգողանան, և դրանով ամեն ինչ կավարտվի:

– Բայց չէ՞ որ «ազգ-բանակ» մոդելը, ըստ էության, օտար երևույթ չէ Հայաստանի համար, ինչ-որ չափով գործել է նաև նախկինում, և բանակն էլ փաստացի կազմավորվել է ֆիդայիների, կամավորականների ջոկատների հիման վրա:

Կամավորականները մի քիչ այլ են: Սա ոչ թե արվում է կամավորական սկզբունքով, այլ բոլորը զորակոչվում են ծառայության: Այդպիսին է նորվեգական «ժողովրդական պաշտպանությունը», շվեյցարական «մոբիլիզացիոն համակարգը»: Շվեյցարիայում ընդհանրապես բոլորն են մասնակցում, այնտեղ ծառայությունից խուսափելու համար պատժում են: Նույնը, կարելի է ասել, Իսրայելում է: Իհարկե, Իսրայելում հիմա կրճատում են զինված ուժերը, որովհետև ժամանակակից աշխարհում սպառազինությունը այնքան թանկ է, որ մասսայական բանակ պահելը չափազանց թանկ հաճույք է և անիմաստ: Բայց սկզբունքորեն այն աշխատում է: Այն աշխատում է նաև քրդերի մոտ: Նրանք երկար տարիների կռիվներից հետո ստեղծեցին «փեշմերգան», որտեղ ըստ էության ծառայում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և այն բավական մարտունակ է, պատերազմում է: Քրդական «փեշմերգան» հսկայական թվաքանակ ունի: Սրանք ֆիդայիներ կամ կամավորականներ չեն: Բոլորը, ըստ օրենքի, պարտավոր են մասնակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում