Ռուսաստանը մտադիր է նավատորմ տեղակայել Համաշխարհային օվկիանոսի ռազմավարական բոլոր կարևոր շրջաններում և ամրապնդել ծովային ռազմավարական միջուկային ուժերը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռազմածովային նավատորմի հիմնական առաջնահերթություններն են ծովային ռազմավարական ուժերի ամրապնդումը, ժամանակակից զենքով հարստացումը»,-ասել է Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմածովային ուժերի ներկայություն ապահովել ռազմավարկան բոլոր կարևոր շրջաններում: «Մինչև 2025թ. պետք է ստեղծել ռազմածովային նավատորմի հավասարակշռված կազմ, որը հնարավորություն կունենա լուծել համալիր խնդիրներ»,-հայտարարել է Պուտինը: