«Ելք» դաշինքն ապրիլի 25-ին իր քարոզարշավը սկսեց Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և ավագանու անդամների թեկնածուները շրջեցին հարակից փողոցներով և հորդորեցին ընտրել իրենց դաշինքին: Փաշինյանի խոսքով` «Ելք» դաշինքի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը:
«Մենք գալու ենք նոր ուժ, նոր թափ, նոր բովանդակություն հաղորդելու փոփոխությունների գործընթացին»,- ընդգծեց Փաշինյանը:
Դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավն իրականացրել են ավտոտնակների տանիքների վրա։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այդ տանիքները հարմարեցված են իրենց դաշինքի քարոզարշավին. «Էստեղ գայթակղիչ գարաժներ կան, չտրվե՞նք գայթակղությանը»,-նշել է նա: