Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռ.Հախվերդյան. «Գոնե «Պույ-պույ մուկիկը» կարդացեք»

Դեկտեմբերի 5-ին իր 60-ամյակի կապակցությամբ համերգով հանդես կգա երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Տոմսերի արժեքը սկսվում է 1000-ից հասնում մինչև 5000-ի, և ըստ նրա` տոմսերն ավելին կարժենային, եթե ժողովուրդը բարեկեցիկ ապրեր: Երգահանի խոսքերով, իր մեջ իրականում շատ փոփոխություններ չի նկատում այս տարիների ընթացքում, պարզապես նախկինում շատ էր նյարդայնանում այս կամ այն հարցի կապակցությամբ, իսկ հիմա ավելի հանգիստ է տանում, թեև կան բաներ, որոնցից էլի շարունակում է նյարդայնանալ: Օրինակ` գավառականությունը, անբարոյականությունը, հետամնացությունը, անպատժելիությունը: Հախվերդյանի խոսքերով, հետամնացությունը իր հերթին բերում է «ֆիքստուլության»՝ ով ինչ «ժեշտ» ունի կամ քանի թիկնապահ: Հախվերդյանը մշակութային գավառականության վառ օրինակ է համարում Աշտարակի ճանապարհին կառուցված մեծ տունը. «Տանտերը ցանկացել է թագավոր դառնալ, իր մինուսն այդպես է լրացնում»:
Ռուբեն Հախվերդյանը մեր իշխանությունների «պրոֆեսիոնալիզմի» արդյունք է համարում այն, որ վերջին տասը ամիսների ընթացքում 70.000 -100.000 մարդ է արտագաղթել Հայաստանից: Նա երկրի հիմնական պրոբլեմն է համարում բարոյալքությունը, ժողովուրդն իրեն անտեր է զգում , ժողովրդի և իշխանության միջև անդունդ է գոյացել, նորանկախ Հայաստանի որևէ նախագահ իր սխալների համար այսքան ժամանակ ներողություն չխնդրեց:
Հարցին` ինչպես է վերաբերվում, երբ իր երգերը երգում են ուրիշները, պատսասխանում է, որ, օրինակ, Արսենը երգում է «Երևանի գիշերներում»-ը, երգից հանել է բառեր,- անհասկանալի է` ինչու,- բայց նրանից առաջ էլ Հայկոն էր շատ ավելի վատ երգում. «Սակայն ես իրավունք չունեմ նրանց դիտողություն անելու, նրանք իրենց չափով են երգում»,- ասել է երգահանը` ավելացնելով, որ եթե իր երգը վատ են երգում, նշանակում է` դա իր երգը չէ, իսկ եթե լավ՝ ուրեմն իրենն է:
Նա կարծում է, որ երգիչներին չէր խանգարի՝ գոնե «Մի կաթիլ մեղր»-ը կամ «Պույ-պույ մուկիկը» կադային. դրանով իրենց որակը կբարձրացնեին:
Ըստ նրա՝ Երգի պետական թատրոնում,- եթե, իհարկե, այդպիսին կա մեզանում,- պետք է պարտադիր անցնեն մի առարկա, որը կոչվում է բեմական խոսք, և մեր երգիչ-երգչուհիները պետք է մի քիչ ավելի շատ կարդան, հատկապես պոեզիա, որ հասկանան` երգը մեղեդիով արտասանված բանաստեղծությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում