Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:
Դիմումատուին Սահմանադրական դատարանում ներկայացնում են ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյնաը եւ Տիգրան Եգորյանը, իսկ որպես պատասխանող ներգրավված ԿԸՀ–ն ներկայացնում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը։ Հարակից պատասխանող են ճանաչվել գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը։
Իր բացատրություններում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն անցել են համատարած խախտումներով, որոնք կրել են համակարգային բնույթ։
«Տեսանյութերի վերաբերյալ. Կենտրոնական գրասենյակից էր այդ մոնիթորինգը կատարվում, և ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ առավոտյան ժամը 7-ից մինչև 13.00 չկար տեսախցիկների առցանց հեռարձակում»,- նշեց Զուրաբյանը: Տիգրան Մուկուչյանը միջամտեց՝ ասելով, որ Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է. «Գրասենյակն ուեցել ա, չէ՞»: Լ. Զուրաբյանը հորդորեց չմիջամտել: «Առանց մատի, առանց մատի խոսեք», – ասաց Մուկուչյանը: Զուրաբյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ նկատողություն չանել… Էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություն աներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: