Սահմանադրական դատարանում սկսվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էին:
Զուրաբյանը նաև միջնորդություն ներկայացրեց հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրի խախտումների մասին ներկայացված 1500 տեսանյութերը: «Ավելի լավ ապացույց չեք գտնի: Եվ այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջև»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Սահմանադրական դատարանը դիմումի վերաբերյալ որոշում պետք է կայացնի 15 օրվա ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում: