Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկել և հավանության է արժանացրել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը: Ինչպես հաղորդում է ԵԽԽ-ի պաշտոնական կայքը, ապրիլի 25-ին կառույցում քննարկվել է «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։ Բանաձևին կողմ է քվեարկել 113 խորհրդարանական, դեմ՝ 45-ը, ձեռնպահ է մնացել՝ 12-ը:
Զեկույցում նշվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայում ստեղծված իրավիճակով, խորհրդարանականների և լրագրողների ձերբակալությունների դեպքերով, խոսքի և զանգվածային լրատվության միջոցների ազատության սահմանափակումներով ու խախտումներով: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում օրերս անցկացված սահմանադրական փոփոխություններով, որի արդյունքում երկրում ամրապնդվել է նախագահական կառավարման համակարգը:
Հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և խորհրդարանականներին: Հանձնաժողովը ԵԽԽՎ-ին առաջարկում է նաև Թուրքիային հետմոնիթորինգային կարգավիճակից վերադարձնել մոնիթորինգի տակ: