Armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Իգլայի» աղմկոտ գործով ձերբակալված ապա կալանավորված գործարար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն ազատ չարձակվեց;
Մոտ մեկ ժամ առաջ Վերաքննիչ դատարանը քննել է Գաբրիելյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը եւ մերժել այն:
Մեր զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ որոշման հիմքերին դեռ ծանոթ չէ, քանի որ այն դեռ չի ստացել: Նա ասաց, որ որոշումը ստանալուց եւ ծանոթանալուց հետո բողոքարկելու է այն: Մեր հարցին ի պատասխան Աղաջանյանն ասաց, որ Սանասար Գաբրիելյանը բողոքի քննությանը ներկա չի գտնվել, քանի որ ցանկություն չի հայտնել:
Նշենք, որ Սանասար Գաբրիլեյանը եւ Սամվել Բաբայանը այս գործով առարեսվել ե: Թե ինչ հակասության շուրջ պաշտպանական կղմը փակագծերը չի բացում՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին:
Սանասար Գաբրիելյանը ապրել է ՌԴ-ում, այնտեղ բիզնեսներ ունի, ազատամարտիկ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում