Թուրքիայի գերագույն դատարանը հրաժարվել է քննել ընդդինադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ սահմանադրկան հանրաքվեի արդյունքները չեղարկելու վերաբերյալ հայցը: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գերագույն դատարանի որոշումը կայացվել է ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի ընդդիմությունը պահանջում էր չեղարկել հանրաքվեի արդյունքները՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վրա, որը վավեր էր ճանաչել նաև առանց կնիքի քվեները: