Թուրքիային վրդովեցրել է ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Երևանում ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարարություն է տարածել այս կապակցությամբ, ըստ որի թուրք հասարակությանը շատ է վրդովեցրել այդ արարքը:
«Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը: Խստորեն քննադատում ենք թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը և դրա կազմակերպիչներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Photolure-ի