Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Իշխանություններն այրում են եվրաինտեգրման վերջին կամուրջները

Սահմանադրական փոփոխություններից հետո չեն դադարել քննարկումները, թե որքան մշտական հանձնաժողով պետք է ունենա ապագա Ազգային ժողովը: Այժմ խորհրդարանն ունի 12 մշտական հանձնաժողով և այդքանն ունեցել է 2007 թվականից: Հիմա, երբ կրճատվել է ԱԺ պատգամավորների թիվը՝ 131-ից հասցնելով 105-ի, քննարկվում է կրճատել նաև մշտական հանձնաժողովների քանակը: Բայց դեռ չի հստակեցվել, թե քանի հանձնաժողով պետք է մնա: Քննարկվում է 8, 9 կամ 10 հանձնաժողով պահելու հարցը, անգամ 6-ի հասցնելու մտադրություն կա: Հիշեցնենք, որ ի սկզբանե ԱԺ-ում եղել է հենց այդքան՝ վեց մշտական հանձնաժողով, այդքան էր թույլ տալիս այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: 2005թ. սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց, որ մշտական հանձնաժողովների թիվը պետք է առավելագույնը 12-ը լինի: Նվազագույն շեմ չէր սահմանվել: 2015թ. ընդունված, բայց դեռ ամբողջությամբ ուժի մեջ չմտած Սահմանադրության մեջ այդ նույն սկզբունքը պահպանվել է:

Վեցից, նախ, հանձնաժողովների թիվը դարձվեց ինը, այնուհետև՝ տասներկու: Ընդ որում, հանձնաժողովների թիվն ավելացվել է ոչ թե խորհրդարանական, օրենսդրական աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև քաղաքական նկատառումներից ելնելով՝ որպեսզի կոալիցիոն կուսակցություններին հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի պաշտոններ տրվեն: Որպեսզի ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները օգտվեն այդ պաշտոնից բխող առավելություններից՝ ունենան ծառայողական մեքենա, օգնական, փորձագետներ: Իսկ 2007-ից սկսած ՀՀԿ-ի հետ կոալիցիայի անդամ են եղել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և «Դաշնակցություն» կուսակցությունները, և նրանք ստացել են հանձնաժողովի նախագահի կամ փոխնախագահի պաշտոններ: Իհարկե, այդ պաշտոններից ստացել են հիմնականում մեծ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունները: Օրինակ՝ ՀՅԴ-ն կամ ՕԵԿ-ն, որ վերջին ընտրություններին ընդամենը նվազագույն շեմն են հաղթահարել և ընդամենը հինգ-վեց պատգամավոր ունեցել, ստացել են մեկական փոխնախագահի պաշտոն: 2007-ից սկսած 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաժին են հասել միայն ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: ՀՀԿ-ն ստացել է 8, իսկ ԲՀԿ-ն 4 նախագահի պաշտոն: Ունեցել են նաև փոխնախագահների պաշտոններ:

Ընդ որում, իշխանությունները ԲՀԿ-ին միշտ տվել են «ոչ կարևոր» հանձնաժողովները, իսկ առանցքային և ծանրաբեռնված հանձնաժողովները՝ տնտեսական, ֆինանսաբյուջետային, պետաիրավական, կրթության, առողջապահության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին միշտ ՀՀԿ խմբակցությունից են նշանակել: ԲՀԿ-ին բաժին են հասել եվրաինտեգրման, մարդու իրավունքների, տարածքային և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Իսկ այդ հանձնաժողովները թերբեռնված են եղել: Օրինակ՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող նախագծերի մեծ մասը ԱԺ ղեկավարությունն ուղղել է պետաիրավական հանձնաժողովին, եվրաինտեգրմանը վերաբերող որոշ հարցեր՝ նորից պետաիրավական կամ արտաքին հարցերի մշտական հանձնաժողով: Կոնկրետ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծման օրվանից՝ 2007թ. ԱԺ ընտրություններից մինչև այսօր այդ 10 տարիների ընթացքում որևէ նիստ չի անցկացրել և որևէ նախագիծ չի քննարկել: Իհարկե, այդ հանձնաժողովն ու դրա նախագահ Նաիրա Զոհրաբյանը կցանկանային, որ ԱԺ ղեկավարությունն իրենց քննարկելու նախագիծ ուղարկեր:

Ընդ որում, այդ հանձնաժողովը թեև չի աշխատել, բայց որոշակի քաղաքական, ավելի շուտ արտաքին քաղաքական նշանակություն է ունեցել: Այն կարծես թե ՀՀ ԱԺ-ում եվրաինտեգրման քաղաքականության փոքր խորհրդանիշերից մեկը լիներ: Բայց 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունները կտրուկ փոխեցին արտաքին քաղաքականության այդ ուղղությունը՝ հրաժարվեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, փոխարենն անդամակցեցին ԵՏՄ-ին: Իսկ հիմա, երբ հաստատ որոշել են կրճատել հանձնաժողովների քանակը, առաջինը փակվելու վտանգի առաջ է կանգնած հենց եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հետ միասին:

ՀՀԿ-ականներն ասում են, որ դրանցից առաջինը կմիանա արտաքին հարցերի հանձնաժողովին, երկրորդը՝ պետաիրավականին: Սա կարծես թե յուրօրինակ ուղերձ է Եվրոպային, որ Հայաստանը անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի մակարդակով չի կարևորում Եվրոպայի հետ համագործակցությունն ու ինտեգրումը: Իսկ դա կարող է վատ անդրադարձ ունենալ Հայաստանի համար՝ փոխադարձ վերաբերմունքով: ԵՄ-ն ի վերջո հասկանա, որ Հարավային Կովկասում Հայաստանի հետ համագործակցության հույսերն իզուր են, և այն չի կարևորվում անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ունենալու փոքր հնարավորությունով:

Ի դեպ, ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թվի հարցում եվրաինտեգրման ուղղությունը փակել ցանկանալու հետ միասին կա ևս մի հետաքրքիր ինտրիգ: Հանձնաժողովի նախագահների կամ փոխնախագահների պաշտոնները խմբակցություններին բաշխվում են ըստ նրանց պատգամավորների քանակի: Մեծությամբ առաջին խմբակցությունը, ինչպես գիտենք, ՀՀԿ-ն է, հետո «Ծառուկյան» դաշինքը, իսկ երրորդ տեղում «Ելք» դաշինքն է իր 9 մանդատներով: Եվ հանձնաժողովների քանակով է պայմանավորված, թե «Ելքը» հանձնաժողովի նախագահի պաշտոն կունենա՞, թե՞ ոչ: Եթե այդ հանձնաժողովների թիվը լինի10, դրանցից մեկը բաժին կհասնի «Ելքին», վեցը՝ ՀՀԿ-ին իսկ երեքը՝ «Ծառուկյան» դաշինքին: Բայց եթե մշտական հանձնաժողովների թիվը հասցնեն իննի կամ ութի, ապա «Ելքին» նախագահի պաշտոն չի հասնի: Դրանք կրկին կբաժանվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև: Սա քաղաքական որոշման և իշխանությունների ցանկության հարց է: Իսկ ՀՅԴ-ին այս անգամ նույնպես հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնի, և ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նորից կբավարարվի մեկ կամ երկու փոխնախագահի պոստերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում