Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հիստերիա Ադրբեջանում. «Ղարաբաղը» աշխարհում միայն ֆուտբոլային գաղթական է, իսկ Արցախը՝ ՈՒԵՖԱ-ի անդա՞մ

Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականի թղթակից Ռոբերտ Օ՝Քոննորի անդրադարձը արցախյան ֆուտբոլին հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Իր հոդվածում Օ՝Քոննորը նկատել էր, որ Արցախի՝ ՈՒԵՖԱ-ի անդամ դառնալը ոչ միայն կնպաստի ֆուտբոլի զարգացմանը, այլև կօգնի երկրին դուրս գալ շրջափակումից: Հոդվածում նշվում էր, որ մինչև 2006 թվականը Արցախում ֆուտբոլ ըստ էության չի եղել, սակայն վերջին տարիներին լայն թափով զարգանում է և դառնում մասսայական: Նշվում էր նաև, որ այս տարվանից արտասահմանցի մարզիչները և մասնագետները կաջակցեն արցախյան ֆուտբոլին միջազգային ասպարեզ դուրս գալու, ինչպես նաև ապաշրջափակման հարցում:

«Արցախի ֆուտբոլի ասոցիացիան հետևողական աշխատանքներ է տանում, որպեսզի պաշտոնապես ճանաչվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Վստահ եմ, որ մի գեղեցիկ օր ֆուտբոլի Արցախի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերին»,- Արցախի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքերը մեջբերել էր The Independent:-ը

Եվ ահա, հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անցանկալի անձանց սև ցուցակում է ներառել Օ՝Քոննորին: Հարևան երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի նախաձեռնությամբ էլ The Independent-ը «Սպորտը հեռու պահեք քաղաքականությունից» վերնագրով հոդված է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Օ՝Քոննորի դիտարկման վերաբերյալ:

Գաջիևի խոսքով՝ Արցախի՝ ՈՒԵՖԱ-ի անդամ դառնալու, ինչպես նաև ազգային հավաքական ունենալու հեռանկարը կարող է ծանր հարված հասցնել ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային կանոնադրությանը: «Աղդամի «Ղարաբաղը» միակ ֆուտբոլային գաղթականն է աշխարհում, իսկ Արցախն ուզում է դառնալ ՈՒԵՖԱ-ի անդամ»՝ նման վերնագրով հրապարակումներով ողողված է ողջ ադրբեջանական մամուլը:

«Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետևանքով Աղդամի «Ղարաբաղը» աշխարհում միակ ֆուտբոլային ակումբն է, որը հանդես է գալիս ոչ իր հարազատ քաղաքում: «Ղարաբաղ» թիմը քաղաքական տարր չէ: Մենք հույս ունենք, որ տարածաշրջանում նորից կտիրի խաղաղություն, և Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ֆուտբոլային մրցումներ կանցկացնեն»,- Գաջիևի խոսքերը մեջբերել է բրիտանական պարբերականը:

Ու թեև Գաջիևը պատասխան հրապարակումը վերնագրել է «Սպորտը հեռու պահեք քաղաքականությունից»՝ նրա դիտարկումը «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում: «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը հիմնվել է 1951 թվականին և կրել է «Մեխսուլ» անվանումը: Վերջինս այնուհետև վերանվանվել է «Շաֆագ»: 88-ական թվականներին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Աղդամի թիմն ունեցել է «Կոպերատոր» անվանումը, ու միայն Արցախի ազատագրումից հետո է թիմը կոչվել «Ղարաբաղ»: Սա սպորտը քաղաքականացնելու ամենաիրական և էժանագին հնարքներից մեկն էր, ինչը նկատել է նաև The Independent պարբերականի թղթակիցը:

Սպորտը քաղաքականացնելու դրսևորում է նաև ֆուտբոլային ակումբը գաղթական անվանելը: Նկատենք նաև՝ Աղդամի «Ղարաբաղը» միակ թիմը չէ աշխարհում, որ հանդես է գալիս այլ քաղաքում՝ ինչպես նշել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Արդեն մի քանի տարի է՝ պատերազմի և քաղաքական կոնֆլիկտի պատճառով իրենց հարազատ քաղաքներում ելույթ չեն ունենում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների թիմերը: Մասնավորապես, Լուգանսկի «Զարյան», ինչպես նաև Դոնեցկի «Շախտյորը» թե Ուկրաինայի առաջնության և թե եվրագավաթների հանդիպումները անցկացնում են Զապորոժյեում, Խարկովում և այլ քաղաքներում: «Շախտյորի» և «Զարյայի» Ուկրաինայի առաջնությանը մասնակցելը և այս երկրի այլ քաղաքներում հանդես գալը ֆուտբոլը քաղաքականությունից զերծ պահելու լավագույն օրինակներից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում