Thursday, 18 04 2024
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՍԴ-ն սկսեց «ՀԱԿ-ՀԺԿ»-ի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը սկսել է քննել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ 2017թ. ապրիլի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը` ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներ ի վերաբերյալ: «Հիշյալ դիմումով բարձրացվել են նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը նշանակելու և դրան առնչվող իրավական ակտերի սահմանադրականության հարցերը: Այսպես, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի դիմումն ընդունվել է քննության այն մասով, որով համապատասխանում է 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության գործող պահանջներին, որոնց համաձայն Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող են դառնալ ոչ թե ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, այլ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և դրա շրջանակում` դիմողին, որպես ընտրական գործընթացին մասնակցած իրավասուբյեկտի, առնչվող հարցերը»,- նշեց Պետրոսյանը:

Նա մանրամասնեց, որ, դրանից ելնելով, Սահմանադրական դատարանը վեճի առարկա է համարում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը, որով ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց նախ լսել դիմող կողմի բացատրությունները, այնուհետև անցնել ներկայացված նյութերի քննությանը: ՀՀ ՍԴ նախագահն ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանին` ներկայացնելու բացատրություններ` կապված դիմումի հետ: Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին անդրադարձ կկատարի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որից հետո կխոսի նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեղի է ունեցել կազմակերպված զանգվածային կեղծարարություն, ազատ կամքի մերժում, քվեարկության գաղտնիության խախտում: Նա հիշեցրեց, որ  որոշ տեղամասերում  քվեարկության թափանցիկության գլխավոր երաշխավոր տեսախցիկները  մի քանի ժամ չեն աշխատել: Զուրաբյանն անդրադարձավ նաև  մանկապարտեզների, դպրոցների տնօրենների ձայնագրություններին, «ՍԱՍ գրուպ» ընկերության ժողովի ընթացքում արված հայտնի ձայնագրության մասին: Այս ամենը համադրելով` Լևոն Զուրաբյանն արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվել:

Զուրաբյանն անդրադարձավ նաև ընտրողների թվաքանակին` ընդգծելով, որ արժանահավատ չէ ընտրողների այն թիվը, որը հրապարակել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նա նշեց, որ վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը նվազել է, ուստի արժանահավատ չէ, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 2 միլիոն 588 հազար քաղաքացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում