Չինական Dalian TV հեռուսոտաալիքի հաղորդավարը կայծակնահար է եղել ուղիղ եթերում՝ հաղորդում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել, որ Լու Սյաոդունը փողոցում կանգնած եղանակի տեսություն է հաղորդել: Տեղի ունեցածի հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Կադրում երևում է վառ լուսարձակում, ինչից հետո հաղորդավարը գոռալով մի կողմ է նետում անձրևանոցը:
«Ձեռքս թմրեց: Ձեռքիս ու անձրևանոցի բռնակի վրա տեսնում էի էլեկտրականությունից առաջացող դեղին կայծեր»,-պատմել է տուժածը: