Սկանդալային բացահայտումներ հրապարակող Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: Նա տեղադրել է նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ բացահայտող իր հրապարակումների հղումը :
«Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց շուրջ 1,5 միլիոն մարդ: Ես գիտեմ, ուսումնասիրել եմ դա, իսկ Թուրքիան փորձում էր կոծկել այդ ամենը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ասանժը: