Կիևի ռեստորաններից մեկում ձերբակլվել է Ռուսաստանից «օրենքով գող» Ջոշուա Գելան (Գելա Թբիլիսցին): Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը վկայակոչելով Ազգային ոստիկանության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի 51-ամյա քաղաքացին թագադրվել է 1996 թվականին Մոսկվայում: Կիև է ժամանել անցած տարի՝ ստեղծելով մի քանի հանցավոր խումբ: «Նա «տանիք» է հանդիսացել խմբավորումների համար, որոնք զբաղվել են ավտոմեքենաներից գողություններով և տրանսպորտային միջոցների յուրացմամբ»,- պատմել են ոստիկանությունում:
Իրավապահների տեղեկատվությամբ՝ անցյալում նա բազմիցս դատապարտվել է մի շարք հանցագործությունների համար: Այժմ որոշվում է Ուկրաինայից Ռուսաստան նրա արտահանձնման հարցը։