Ռոսւաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Fcebook սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հշատակին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Ոմանք չեն «ցեղասպանություն» եզրույը, ոմանք կասկածի տակ են առնում զոհերի քանակն ու վիճաբանում «եղել է, չի եղել» հարցի շուրջ: Ռուսական Պետդուման դեռևս 1995թ. որոշում է ընդունել «1915-1922թթ. հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, նրանց դեմ իրագործված ցեղասպանության դատապարտման մասին»,-գրել է Զախարովան:
Նա գրառմանը կցել է Նյու Յորքում հայկական եկեղեցու լուսանկարներ՝ հավելելով. «Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքից ոչ հեռու, կա հայկական եկեղեցի: Գնացի այնտեղ: Անկախ նրանից` որտեղ ենք գտնվում, այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք»: